ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Նաթանյահուի և Բայդենի ականջներին շշնջացել է Սատանան

Նաթանյահուի և Բայդենի ականջներին շշնջացել է Սատանան
10.10.2023 | 13:02

Մեր և աշխարհի համար վտանգավոր Իսրայելա-պաղեստինյան պատերազմը, ցավոք, դեռ միայն սկիզբն է:

Ամերիկյան «USS Gerald R. Ford» ավիակրի գլխավորությամբ հարվածային նավախումբը Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հրամանով շարժվում է դեպի Միջերկրական ծովի արևելյան հատված:

ՀԱՄԱՍ-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Միջերկրական ծովի արևելյան ջրատարածք ավիակիր ուղարկելու կապակցությամբ: Պաղեստինյան արմատական շարժումը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պետք է գիտակցի այնտեղ ավիակիր ուղարկելու հնարավոր հետևանքները:

«Ամերիկյան ավիակրի ուղարկումը մեզ չի վախեցնում, և ամերիկյան վարչակազմը պետք է գիտակցի այդ քայլի հետևանքները»,- նշված է «Al Jazeera» հեռուստաալիքի կողմից մեջբերված ՀԱՄԱՍ- ի հայտարարության մեջ:

Ի՞նչ եք կարծում ԱՄՆ-ը ՀԱՄԱՍ-ի, պաղեստինցիների կամ Պաղեստինի համա՞ր է իր միջուկային ավիակիրն ուղարկում այնտեղ:

Որքան էլ ՀԱՄԱՍ-ի մարտիկները խիզախ կռվողներ են և վերջին օրերին ապացուցեցին, որ բավական նշանակալի ռազմական ուժ և մարտունակություն ունեն, այնուհանդերձ, նրանք, ամբողջ Պաղեստինն էլ հետը, իրենցից այն ուժը չեն ներկայացնում, որ նրանց հարվածելու կամ զսպելու համար Միացյալ Նահանգներն ավիակիր ուղարկեր Միջերկրական ծովի արևելյան հատված:

ԱՄՆ-ն իր ավիակրային հարվածային նավախումբն այնտեղ է ուղարկում (https://iz.ru/1586195/2023-10-08/ssha-napraviat-avianosetc-v-vostochnuiu-chast-sredizemnogo-moria-iz-za-situatcii-v-izraile , https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/18944795 ) Իսրայելի կողմից, իր անմիջական աջակցությամբ, ՀԱՄԱՍ- ի լիակատար ոչնչացման, հնարավոր է նաև՝ Պաղեստինի ոչնչացման, պաղեստինցիների ցեղասպանության ընթացքում Իրանին, ինչպես նաև արաբական մի քանի պետությունների (Լիբանանին, Քուվեյթին, Կատարին, Սիրիային…) զսպելու, իսկ իսրայելա- պաղեստինյան պատերազմում նրանց հնարավոր ներգրավման դեպքում հարվածելու համար:

Այս ամենին առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք, իսկ այժմ նշենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով շիկանում է: «Ֆրանս Պրես» գործակալությունն այսօր տեղեկացրել է, որ Երուսաղեմում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, որից հետո պայթյուններ են որոտացել, ՀԱՄԱՍ- ի հրթիռային հարվածի հետևանքների մասին տեղեկություն չի հայտնվել:

Երուսաղեմում և երկրի կենտրոնական մասում տագնապի ազդանշանների մասին ավելի վաղ հայտնել էին Իսրայելի պաշտպանության բանակից: Ինչպես հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»- ի թղթակիցը, ազդանշաններ են հնչում նաև մայրաքաղաք Թել Ավիվում: Հրթիռի կամ հրթիռներից մեկի հարվածն ուղղված է եղել Իսրայելի «Բեն- Հուրիոն» անվամբ գլխավոր օդանավակայանին, սակայն այն թիրախին չի հասել, պայթել է օդանավակայանի մոտ , պայթյունի հետևանքով օդանավակայանի գործունեությունը չի խափանվել:

«ՌԻԱ Նովոստի»- ի տեղեկացմամբ, ականատեսները վերոնշյալ հարվածի փաստը հաստատող կադրերով կիսվել են սոցիալական ցանցերում, հնարավոր տուժածների մասին տվյալներ դեռ չկան։ Որոշ կադրերում երևում է, թե ինչպես է օդանավակայանի շենքում խուճապ սկսվել մոտալուտ հրթիռակոծության մասին նախազգուշացնող ազդանշանի պատճառով: ՀրթիռայինհարվածներենհասցվելնաևԱշկելոնքաղաքին և մեծությամբ Իսրայելի վեցերորդ քաղաքին՝ Աշդոդին:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը՝ «Իզզ ադ-Դին ալ-Կասսամ» բրիգադները, իր հերթին, հայտարարել է, որ Գազայի հատվածից հրթիռներ է արձակել Երուսաղեմի և Թել Ավիվի ուղղությամբ: Շարժումը հարվածն անվանել է պատասխան իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածում բնակելի շենքերին հասցված հարվածներին:

Երկու կողմերից էլ հրթիռային հարվածներ են հասցվել ոչ միայն ռազմական օբյեկտներին, այլև բնակելի շենքերին: Իսրայելում հրթիռային հարվածի թիրախ դարձած բարձրահարկ շենքերի թիվը, երեկվա տվյալներով, առնվազն 4- ն էր, Պաղեստինում վնասված, ինչպես նաև ամբողջովին ավերված բնակելի և այլ շենքերի քանակն անհամեմատ ավելին է: Պատերազմի դեռ միայն առաջին կես օրվա դրությամբ, ըստ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հայտարարության, իրենք հարվածներ էին հասցրել իսրայելական ավելի քան 50 ռազմական դիրքերին: ՄԱԿ- ի հաղորդմամբ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով երեկ 21:00- ի դրությամբ 123 538 պաղեստինցիներ հարկադրված են եղել լքել իրենց տները Գազայի հատվածում:

Հակամարտության հետևանքով տուժած իսրայելցիների թիվը, վերջին տեղեկությունների համաձայն, հասել է շուրջ 2500-ի, ավելի քան 800 իսրայելցի զոհվել է։ Իսրայելի առողջապահության նախարարության առավոտվա տվյալների համաձայն՝ երկրի հիվանդանոցներում 22 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, 345- ը՝ ծանր վիճակում: Իսրայելի ՊՆ վերջին տեղեկությունների համաձայն՝ Գազայի հատվածից իսրայելցիների դեմ արձակվել է ավելի քան 4400 հրթիռ:

Պաղեստինում հաղորդվել է Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 576 պաղեստինցու զոհվելու և մոտ 2900- ի վիրավորվելու մասին (կարծում ենք, երկու կողմից էլ զոհվածների և վիրավորների թվաքանակները նվազեցված են ներկայացված):

ԶԼՄ-ներն այսօր հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը, հայտնել են, որ Իսրայելի քաղաքներում մարտերն ավարտվել են, Գազայի հատվածի հետ սահմանների երկայնքով բնակավայրերը գտնվում են Իսրայելի զինվորականների վերահսկողության տակ։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակում (ՑԱՀԱԼ) հնարավոր են համարել, որ քաղաքներում դեռ մնացած լինեն ՀԱՄԱՍ- ի մարտիկներ։ Ըստ ՑԱՀԱԼ- ի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարիի, 48 ժամվա ընթացքում բանակ են զորակոչվել 300 000 պահեստազորայիններ: Իսրայելը շարունակում է հրթիռա- ռմբային և այլ հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի օբյեկտներին Գազայի հատվածում։

Պատերազմի հենց առաջին օրը՝ հոկտեմբերի 7- ին հրապարակված մեր «Իսրայելը բոցերի մեջ է, Մերձավոր Արևելքում այսօր վաղ առավոտվանից կատարյալ պատերազմ է սկսվել» հոդվածում չէինք բացառել, որ ներկայիս պատերազմը կարող է հանգեցնել միջուկային զենքի օգտագործման կամ նույնիսկ Երրորդ համաշխարհային պատերազմի: Նշվածը հնարավոր էինք համարել երկու դեպքում.

1.Եթե Իսրայելը ցամաքային լայնածավալ գործողություն սկսի պաղեստինցիների դեմ, և պատերազմում վերջիններիս ցեղասպանությունը թույլ չտալու նպատակով ներգրավվեն արաբական մի շարք պետություններ, որոնք արդեն հանդես են եկել Իսրայելին ու նրա գործողությունները դատապարտող հայտարարություններով:

Ինչպես այսօր փոխանցել է РБК-ն , Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հոկտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իսրայելը ստիպված կլինի ցամաքային գործողություն սկսել Գազայի հատվածում: Նաթանյահուն ասել է նաև, որ Մերձավոր Արևելքում չի կարելի թույլ լինել, և Իսրայելը ստիպված կլինի «ուժին ավելի մեծ ուժով պատասխանել»:

Սկզբնապես այս մասին երեք աղբյուրի վրա հղում կատարելով տեղեկացրած իսրայելական «Walla» պարբերականը հայտնել է նաև, որ ԱՄՆ նախագահը չի փորձել տարհամոզել Նաթանյահուին, որ ցամաքային զորքեր չմտցնի այնտեղ (ի՞նչ տարհամոզելու մասին կարող է խոսք լինել, երբ այս երկու հանցակիցները միասին են գործում… ):

Կասկածից գրեթե դուրս է, որ ցամաքային ռազմագործողություն սկսելով, Իսրայելը չի սահմանափակվի միայն Պաղեստինի զբաղեցրած Գազայի հատվածով, այն կշարունակի նաև Պաղեստինի հսկողության ներքո գտնվող Հորդանան գետի արևմտյան ափում՝ նպատակ ունենալով բնաջնջել ՀԱՄԱՍ խմբավորմանը, ցեղասպանել Պաղեստինի բազմաչարչար, տառապյալ ու հերոսական ժողովրդին և, եթե հնարավոր է, վերջ տալ մասնակիորեն ճանաչված այդ պետության գոյությանը, մեկընդմիշտ փակել Պաղեստինյան հարցը: Այս առումով ուշադրություն դարձրեք Իսրայելի վարչապետի հայտարարությանը, որ ՀԱՄԱՍ- ին ռազմական պատասխանը «կփոխի Մերձավոր Արևելքի դեմքը»:

Նշենք նաև, որ Գազայի հատվածից պաղեստինցիներին քշելու, աշխարհով մեկ սփռելու նպատակով, Իսրայելն արդեն ամբողջությամբ շրջափակել է Գազայի հատվածը:

«Ես հրաման եմ տվել Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին։ Ոչ էլեկտրականություն, ոչ սնունդ, ոչ գազ՝ ամեն ինչ փակ է»,-ТАСС- ի փոխանցմամբ, ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Գալանտն իր տեսաուղերձում։

«Ես հրամայեցի անհապաղ դադարեցնել ջրամատակարարումը Իսրայելից, երեկ փակվել են էլեկտրաէներգիայի և վառելիքի մատակարարումները – իր հերթին հայտարարել է Իսրայելի էներգետիկայի նախարար Իսրայել Կացը»։

2.Եթե իր վաղեմի և ոխերիմ թշնամի Իսրայելին Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներից հարվածներ հասցնեն նաև «Հըզբոլա» ռազմականացված կազմակերպությունը և իրանամետ այլ խմբավորումներ, ինչից հետո Իսրայելը հարվածի ոչ միայն «Հըզբոլա»- ին, այլև Իրանին, Սիրիային, Լիբանանին և Իրաքին: Սա էլ արդեն մասամբ իրականություն է դարձել:

Ինչպես երեկ Իսրայելի բանակի մամուլի ծառայության վրա հղում կատարելով հայտնեց ТАСС- ը, Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցնում Լիբանանի տարածքին:

«Ներկայում ՑԱՀԱԼ- ի հրետանին հարվածներ է հասցնում Լիբանանի այն շրջանի ուղղությամբ, որտեղից րոպեներ առաջ կրակ էին արձակում իսրայելական տարածքի ուղղությամբ», – նշված է X (նախկինում ՝ Twitter) սոցիալական ցանցի իսրայելական բանակի էջում զետեղված հաղորդագրության մեջ:

Իսրայելի բանակը հայտարարել է «բոլոր սցենարներին» պատրաստ լինելու մասին, Նաթանյահուն Բայդենի հետ վերոնշյալ հեռախոսազրույցում ասել է, որ Իսրայելը պատրաստվում է Լիբանանի հետ հյուսիսային սահմանից հարձակումներին:

Բացառված չէ, որ Լիբանանից արձակված կրակի մասին Իսրայելի տեղեկատվությունը կեղծ լինի՝ Լիբանանի իրանամետ «Հըզբոլա» զինյալ շարժմանը և, ի վերջո, նաև Լիբանանին, բացառված չէ, նույնիսկ Իրանին պատերազմի մեջ ներքաշելու նպատակով, որպեսզի իրականություն դառնա Նաթանյահուի հայտարարածը՝ «Մերձավոր Արևելքի դեմքը» փոխելու Իսրայելի և նրա հետևում կանգնած ջհուդամասոնների ծրագիրը:

Արդեն իսկ փաստ կա Լիբանանում գործող և, ամենայն հավանականությամբ, Իսրայելի հատուկ ծառայությունների կողմից կաշառված (դավաճաններ ամենուր կան) երկու ԶԼՄ- ի կողմից իրականացված տեղեկատվական սադրանքի մասին: Մասնավորապես, «Известия»– ի տեղեկացմամբ, «Al Hadath» հեռուստաալիքն այսօր հայտնել է, թե «Լիբանանի հարավից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 12 հրթիռ»՝ չնշելով, սակայն, թե ովքեր կամ որ կազմակերպությունն է իրականացրել հրթիռային հարվածը:

Միաժամանակ, Լիբանանում գործող «El Nashra» պարբերականը հայտնել է, թե արկերն արձակվել են Վերին Գալիլեայի և Հերմոն լեռան ուղղությամբ (երկուսն էլ գտնվում են Իսրայելում): Ավելի ուշ «Al Hadath»-ը հարկադրված է եղել լիբանանյան բանակի հաղորդագրությունը վկայակոչելով, հերքել Լիբանանից Իսրայել հրթիռների արձակման մասին իր հրապարակած տեղեկատվությունը: Բայց դա արդեն այնքան էլ էական չէ. Իսրայելին անհրաժեշտ տեղեկատվական մթնոլորտն արդեն ապահովված է: Կարծում ենք, օգտվելով նաև դրանից, իսրայելական բանակն այսօր, ТАСС- ի տեղեկացմամբ , ուղղաթիռներով հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին:

Թեմային անդրադարձել ենք նաև մեր «Իսրայելը բոցերի մեջ է, Մերձավոր Արևելքում այսօր վաղ առավոտվանից կատարյալ պատերազմ է սկսվել» և «Մերձավոր Արևելքում իրադարձությունները կարող են զարգանալ մեր և աշխարհի համար վտանգավոր սցենարով» հրապարակումներով:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ