ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-34

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-34
30.09.2023 | 20:47

(սկիզբը` այստեղ)

Արևմուտքում Ռուսաստանի թշնամիները ջանասիրաբար մոտեցնում են Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը՝ ուշադրություն չդարձնելով Մոսկվայի նախազգուշացնող ազդանշաններին։ Դեռ մեկ ամիս առաջ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։

«Ես ուղիղ կասեմ, եթե նրանք լսեին դրանք (ազդանշանները), կասկած չկա, ավելի լավ կլիներ,- ասել է Մեդվեդևը։- Համենայն դեպս, աշխարհն այսօր կանգնած չէր լինի Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի առաջ։ Ըստ էության, մեր ընդդիմախոսներն ակտիվորեն բոլորին մղում են դրան»:

Անվտանգության խորհրդի փոխնախագահը բացատրել է, որ 2008 թ. Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի ագրեսիային Ռուսաստանի Դաշնության կոշտ պատասխանն այն ազդակներից մեկն էր, որն ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին պետք է հասկացներ, որ միջազգային անվտանգության վերաբերյալ Մոսկվայի անհանգստությանը պետք է ուշադիր վերաբերվել: Բայց, ինչպես արձանագրել է Մեդվեդևը, Արևմուտքում ազդանշանը չի լսվել:

Ռուսաստանը, ի հակադրություն ՈՒկրաինայի և Արևմուտքի, Ղրիմը համարում է բուն ռուսական տարածք: ՈՒկրաինան արդեն մի շարք հրթիռային հարվածներ է հասցրել Ղրիմին, ինչպես նաև Սևաստոպոլում գտնվող ՌԴ Սևծովյան նավատորմի գլխավոր շտաբին՝ օգտագործելով բրիտանական «Storm Shadow» թևավոր հրթիռներ: Ղրիմում ցամաքային գործողություն դեռ չի կարողացել սկսել ու դժվար թե կարողանա, թեև ՈՒկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը և նրա հետևում կանգնած Արևմուտքը շատ են ձգտում դրան:

Հետևելով ԱՄՆ-ի խորհրդին, ՈՒկրաինան վերջին շրջանում իր զինված ուժերը կենտրոնացրել և այժմ էլ կենտրոնացնում է Զապարոժիեի մարզի Ռոբոտինո գյուղի մոտ՝ նպատակ ունենալով գրավել նախ այն, ապա ոչ հեռու գտնվող Մելիտոպոլ քաղաքը, ինչը թույլ կտա վերահսկողություն սահմանել դեպի Ղրիմ ցամաքային ճանապարհի վրա: Ինչպես վերջին շրջանում, այս պահին նույնպես այնտեղ ընթանում են կատաղի մարտեր:

Վերոնշյալ հարցազրույցից մի քանի օր անց Մեդվեդևը, «Ведомости»-ի տեղեկացմամբ , գրել է.

«ՈՒկրաինացի հանցագործները հայտարարել են, որ իրենք համաձայնեցրել են ցանկացած հարված ամբողջ ռուսականին, օրինակ, Ղրիմին։ Ավաղ, տխուր է: Ապոկալիպսիսի կանխատեսումները մոտենում են: «Այդ օրերին մարդիկ կփնտրեն մահը, բայց չեն գտնի այն. նրանք կցանկանան մեռնել, բայց մահը կփախչի նրանցից (Հայտնություն 12: 15): 9: 6)»:

Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ Ղրիմին հարվածներ հասցնելու Արևմուտքի համաձայնությունն «ուղղակի իրավաբանորեն նշանակալի ապացույցն է Ստեփան Բանդերայի պետության կողմից Ռուսաստանի դեմ պատերազմում Արևմուտքի մեղսակցության»: Մեդվեդևը դա անվանել է casus belli, այսինքն՝ պատերազմ հայտարարելու ձևական առիթ։

«Ռուսաստանի համար հնարավորություն է գործելու jus ad bellum-ի (պատերազմի իրավունքներ.- խմբ.) շրջանակներում ՆԱՏՕ-ի երկրներում բոլորի և յուրաքանչյուրի դեմ»,- հավելել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը։

Օգոստոսի 28-ին ՈՒկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել էր, որ Արևմուտքն աջակցում է Կիևին «Ռուսական ամեն ինչ ոչնչացնելու» հարցում, այդ թվում՝ Ղրիմում: Նա նաև հայտարարել էր, որ Ռուսաստանի տարածքը գրոհող անօդաչու թռչող սարքերի թիվը կավելանա:

Մեդվեդևը բազմիցս զգուշացրել է, որ Ղրիմի վրա հարձակվելու Կիևի փորձերը կհանգեցնեն հակամարտության սրման: Այս տարվա մարտի 24-ին նա, մասնավորապես, հայտարարել է, որ Ղրիմը հետ վերցնելու ՈՒկրաինայի փորձը հիմք կհանդիսանա ռուսական կողմից ցանկացած զենք կիրառելու համար։ Անվտանգության խորհրդի փոխնախագահը պարզաբանել է, որ «պետության մի մասը պոկելու փորձը նշանակում է, որ այն ոտնձգություն է հենց պետության գոյության նկատմամբ»:

Հավելենք, որ գերմանական «Rheinmetall» պաշտպանական կոնցեռնը, РБК-ի փոխանցմամբ, մինչև այս տարեվերջ ուկրաինական բանակին կփոխանցի «Luna NG» հետախուզական և մարտական անօդաչու թռչող սարքեր: Վկայակոչելով իր աղբյուրներին, այս մասին անցյալ ամիս տեղեկացրել է «Bild» պարբերականը, որը նշված ԱԹՍ- ներն անվանել է «սուպերդրոններ»՝ ունակ տեսնելու և լսելու։ Ըստ հրապարակման, ՈՒկրաինան կստանա հետախուզական և հարվածային առաջադրանքներ կատարելու ունակ նոր «Luna NG» անօդաչու թռչող սարքեր՝ ցանկացած տեղանքում անաղմուկ գործարկման և մինչև 5 կմ բարձրության վրա թռիչքների հնարավորությամբ:

40 կգ կշռող հիշյալ ԱԹՍ- ի թռիչքի ժամանակը 6-8 ժամ է, այն ունակ է առաջադրանքներ կատարել մինչև 100 կմ հեռավորության վրա: Նոր՝ հարվածային հնարավորությամբ «Luna NG» ԱԹՍ-ի յուրաքանչյուր լրակազմի արժեքը 15 մլն եվրոյից ավելին կլինի:

Ավելին, «Rheinmetall»-ը նախատեսում է երեք ամսվա ընթացքում ՈՒկրաինայում զրահատեխնիկայի արտադրության գործարան բացել։ Գարնանը կոնցեռնի ղեկավարությունը հստակեցրել էր, որ օբյեկտի կառուցումը կարժենա 200 մլն եվրո, դրա հզորությունը կկազմի տարեկան 400 մեքենա։ Բեռլինում պատմել են գործարանը Ռուսաստանի հնարավոր հարվածներից պաշտպանելու պլանների մասին։

Ռուսական կողմը քննադատում է արևմտյան զենքի մատակարարումն ՈՒկրաինային։ Դմիտրի Մեդվեդևը «Rheinmetall»-ին առաջարկել է «ուղարկել ապագա գործարանի ճշգրիտ կոորդինատները»:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ