Սեպտեմբերի 9-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի արձանի բացման ժամանակ կապիտուլյանտ Նիկոլը, ում համար ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ 1999-ի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած իրադարձությունները և դրանց չբացահայտված մնալը պարարտ հող էր նախկին իշխանություններին խիստ քննադատելու համար, շատ պարզ հասկացրեց, որ իր օրոք էլ այն չի բացահայտվելու:
Այլ կերպ չեմ կարող մեկնաբանել դրա՝ «Հոկտեմբերի 27-ի գործով պետական մակարդակով փաստեր են կեղծվել, գործը դժվար է բացահայտել» արտահայտությունը:
Սկսեմ նրանից, որ ինչպես միշտ աղմկահարույց հայտարարություններ անելուց Նիկոլ Անհողը դեղին մամուլի լրագրողին բնորոշ պահվածք դրսևորեց և բանսարկուին վայել իր ասածների վերաբերյալ որևէ ապացույց չներկայացրեց:
5 տարուց ավելի Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Անհողը չգիտես ինչու հիմա նոր է այդ կեղծիքների մասին բարձրաձայնում:
Հետաքրքիր է, իշխանության գալուց ամիսներ անց, երբ նա որպես ՀՀ վարչապետ արդեն լավ ծանոթ էր «հոկտեմբերի 27»-ի գործին, ինչու՞ չհայտարարեց, որ պետական մակարդակով կեղծիքներ են տեղի ունեցել:
Այս բացահայտումից հետո Նիկոլը պարտավոր է մատնանշել, թե ի՛նչ ապացույցներ են կեղծվել և ու՛մ կողմից, քանի որ այդ գործը քննողները եղել են Վազգեն Սարգսյանին շատ մոտ կանգնած անձինք:
Օրինակ, Գագիկ Ջհանգիրյանը, որը ղեկավարել է այդ գործը քննող խմբին և Նիկոլի օրոք զբաղեցրել է բարձր պաշտոն:
Նա ևս պարտավոր է պարզաբանումներ տալ Նիկոլի բացահայտումների վերաբերյալ: Հետաքրքիր է, որ եղբոր սպանությունից հետո 6 ամիս Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած նիկոլական Արամ Սարգսյանը երբևէ Նիկոլի մատնանշած կեղծիքների մասին չի բարձրաձայնել:
Նիկոլը 5 տարուց ավելի է իր թիմով ղեկավարում է երկիրը և ողջ իրավապահ համակարգը ենթարկվում է նրան և ինքը պարտավոր է բացահայտել ոչ միայն գործի վերաբերյալ ապացույցները կեղծողներին, ինչի արդյունքում «ջրի երես» դուրս կգան իրական ապացույցները, այլև պատվիրատուներին:
Իսկ եթե Նիկոլ Անհողը կարճ ժամանակում չբացահայտեց «հոկտեմբերի 27»-ը, ապա իր ասածներն ընդամենը կեղծիք են և խաբեություն, որի միջոցով նա փորձում է «ինդուլգենցիա» ձեռք բերել և խուսափել չբացահայտելու պատասխանատվությունից:
Որքան հասկանում եմ, Նիկոլը չի ցանկանում բացահայտել «հոկտեմբերի 27»-ի դեպքերը:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ