ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հանցագործության մասին այս հաղորդմանը համապատասխան ընթացք կտրվի Հայաստանը ներքին թշնամիներից ազատագրելուց հետո միայն-3

Հանցագործության մասին այս հաղորդմանը համապատասխան ընթացք կտրվի Հայաստանը ներքին թշնամիներից ազատագրելուց հետո միայն-3
07.04.2023 | 19:23

(սկիզբը` այստեղ)

Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» (ԱԱԾ) կոչվածն իր մարտի 30-ի հաղորդագրությունում նշելով հանդերձ, որ՝

ա) համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև մարտի 29-ին ձեռքբերված պայմանավորվածությունների, վերոհիշյալ հատվածի (Հայաստանի տարածքը Լաչինի միջանցքին կապող Կոռնիձոր-Տեղ երթուղու) երկայնքով, սահմանի երկու կողմերում մարտի վերջին օրերին պետք է տեղակայվեին երկու երկրների սահմանապահները,

բ) հաղորդագրության 7-րդ կետում նույնպես նշելով, որ «սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության» (ընդգծումը՝ մերը),

խորամանկորեն լռել, ըստ էության, թաքցրել է, թե ինչ է տեղի ունեցել մարտի 29-ի, լույս 30-ի գիշերը, Ադրբեջանը հարգե՞լ է վերոհիշյալ պայմանավորվածությունը, այսինքն՝ «սահմանի այդ հատվածի պահպանությունը» ինչպես Հայաստանի կողմից, Ադրբեջանի կողմից նույնպե՞ս սահմանապահ զորքերին է անցել, թե Ադրբեջանը սահմանապահ զորքեր չի «խաղացրել», փոխարենը, տվյալ պայմանավորվածության խախտմամբ, ադրբեջանական բանակի զինծառայողները մոտակա ռազմավարական բարձունքներից իջնելով, առաջ գալով, վերոնշյալ երթուղու անմիջական հարևանությամբ սկսել են դիրքաշինական աշխատանքներ ու տեղակայվել նոր դիրքերում, այդպիսով իրենց անմիջական վերահսկողության տակ վերցնելով ճանապարհը:

«ԱԱԾ» կոչվածի հաղորդագրության 7-րդ կետում առկա մեկ- երկու բառից միայն (պետք է անցներ) կարելի է կռահել, ենթադրել, որ սահմանի այդ հատվածի պահպանությունը չի անցել Ադրբեջանի սահմանապահ զորքերին:

Իրականում Ադրբեջանի սահմանապահ զորքերի փոխարեն, Հայաստանի ուժայիններից (ժամկետային զինծառայողներից, իսկ այժմ թերևս միայն ոստիկաններից) որոշ տեղերում նույնիսկ ընդամենը 10- 15 մետր հեռավորությամբ կանգնել են վերջիններիս իրենց սպառազինությամբ ու թվակազմով գերազանցող Ադրբեջանի բանակային ստորաբաժանումները:

Հիմա տեսնենք, թե «ԱԱԾ» կոչվածն իր հաղորդագրության 4-րդ կետում ինչպես է պատճառաբանել, որ «Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ» (ըստ հաղորդագրության 5-րդ կետի, դա կատարվել է Հայաստանի տարածքում): Պատճառաբանությունը հետևյալն է. «Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ», ադրբեջանական կողմն էլ «չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին…»: Լո՞ւրջ…«ԱԱԾ» կոչվածում հարբած չե՞ն եղել սա գրելիս…

«ԱԱԾ» կոչվածի վերը մեջբերված բացատրությունը կարդալուց հետո ինչպե՞ս չհարցնել՝ երբեմնի պատկառելի այս հաստատությունում, որը հիմա, ցավոք, Նիկոլի գործիքի է վերածվել, գժվե՞լ են, թե հասարակությանն են գժի տեղ դրել:

ՈՒրեմն, Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ պայմանավորվել են սահմանապահների տեղակայման շուրջ (եթե նույնիսկ հավատանք, թե պայմանավորվածությունը հենց այդպիսին է եղել, և ոչ թե՝ Նիկոլն Ալիևի հետ դավադիր պայմանավորվածությունն է ունեցել հենց նրա, ինչը կատարվել է մարտի 30-ի գիշերը), բայց առանց իրենց ուժայինների տեղակայման նպատակով քարտեզները նախապես ճշտելու, համաձայնեցնելու, իրենց ուժայիններին ուղարկել են տեղակայվելու՞, և վերջին պահին քարտեզների տարընթերցումնե՞ր են ի հայտ եկել… Եվ ադրբեջանական կողմն էլ «չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին…»: Ա՛յ, ա՛յ, ա՛յ…

Ի՞նչ է՝ մեր ազգային անվտանգությանը, Հայաստանի տարածքային ամբողջականությանն անմիջականորեն առնչվող այս գործը նրանց բոլոր համար մանկապարտե՞զ է, որոշել էին տուն- տունի՞կ խաղալ… Եթե վերոնշյալ բացատրությունը մոգոնողներն այսպիսով որոշել են հասարակության առջև խոտ դնել, ապա այդ խոտը թող հենց իրենց առջև դնեն:

Ըստ «ԱԱԾ» կոչվածի հաղորդագրության 5-րդ կետի, «Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը»:

Է՜, ճշգրտե՞լ են, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները վերադարձե՞լ են իրենց ելման դիրքեր: Իհարկե՛ ոչ, ընդ որում, «ԱԱԾ» կոչվածն այս առումով չի կարող հակառակը պնդել և ապացուցել: Ինչ վերաբերվում է նշված ծառայության հաղորդագրության այն մասին, թե «ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել», ապա ԱԱԾ» կոչվածը դրանով ստել է, քանի որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շատ ավելին են առաջ եկել: Աղավնոյի ձորից մոտ 5 կմ նրանք մխրճված են Հայաստանի տարածքում, հասել են գրեթե Տեղ գյուղ:

Ադրբեջանի ցեղասպան նկրտումների մասին ավելի վաղ հրապարակավ հայտարարած Նիկոլը չէր կարող նախապես չիմանալ, թե Ալիևը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը տվյալ դեպքում ինչպես են վարվելու, հետևաբար նրա կամ նրա հանձնարարությամբ, գիտությամբ ադրբեջանական կողմի հետ նրա ենթակաների վերոնշյալ պայմանավորվածությունը մեր հայրենիքի, մեր անվտանգության հաշվին պետական դավաճանության հերթական դրսևորումն է, որի բոլոր հեղինակները և կատարողներն անխուսափելիորեն պատժվելու են:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/221600/06/23/35/?fbclid=IwAR3bGbtJwFkelEnjyU3vb71Oksbre2Z5CVuWwW7iGCaGaRvJRic8BBHTGhY

Դիտվել է՝ 9172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ