ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-10

Երրորդ համաշխարհայինը, նաև ըստ Հռոմի պապի, արդեն սկսված է, ասվածին հավելենք՝ գնալով մեծանում է միջուկային պատերազմի վտանգը-10
06.04.2023 | 21:45

(սկիզբը` այստեղ)

Ռուսաստանը և ԱՄՆ-ն այժմ գտնվում են թեժ հակամարտության փուլում, այս մասին այսօր (5 ապրիլի 2022 թ.- irates.am), «РИА Новости»-ի տեղեկացմամբ, «Sputnik» ռադիոկայանի եթերում ասել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
«Այժմ մենք գտնվում ենք ԱՄՆ-ի հետ թեժ հակամարտության փուլում,- ասել է Ռյաբկովը:- Մենք տեսնում ենք այդ պետության ուղղակի ներգրավումը Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմում ամենատարբեր ուղղություններով։ Այս պատերազմի որոշ ձևեր պարզապես աննախադեպ են. դրանք պարզապես գոյություն չունեին և չէին կարող գոյություն ունենալ այն «սառը պատերազմի» ժամանակ»:
Նշելով, որ այժմ «ցավոք, շատ են խոսակցությունները միջուկային հակամարտության սպառնալիքի մասին», ՌԴ արտաքին գործերի փոխնախարարն ասել է. որ Ռուսաստանի «ամերիկյան հակառակորդները» շատ առումներով «բացարձակապես անխոհեմ» են, մինչդեռ Ռուսաստանը մշտապես ընդգծում է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, հետևաբար այն չի կարելի սանձազերծել։
«Բայց թե ինչպես անմտորեն, սադրիչ, շատ հարաբերություններում բացարձակապես անխռհեմ մեր ամերիկացի հակառակորդները գործն ավելի և ավելի են տանում էսկալացիոն սանդուղքով, թե որքանով են նրանք կուրացած Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու ունակության հանդեպ իրենց բացարձակ անհեթեթ և որևէ բանի վրա չհիմնված հավատով, ստիպում է կասկածել նրանց ճանաչողական ներուժի, նրանց համարժեքության վրա,- ասել է Ռյաբկովը:- Սա կրակի հետ խաղ է բառիս բուն իմաստով»:
Ըստ ՌԴ ԱԳ փոխնախարարի, ԱՄՆ-ի համար ճակատագրական սխալ կլինի Ռուսաստանի վճռականության թերագնահատումը «բոլոր միջոցները ձեռնարկելու, բոլոր միջոցներն օգտագործելու «հարցում» Ռուսաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետականության դեմ»:
Ռյաբկովի խոսքով՝ ԱՄՆ-ի համար ճակատագրական սխալ կլինի Ռուսաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետականության դեմ ոտնձգության իրականացման դեպքում բոլոր միջոցները ձեռնարկելու, բոլոր միջոցներն օգտագործելու (ակնարկվում է նաև միջուկային սպառազինության) Ռուսաստանի վճռականության թերագնահատումը։ Նախօրեին դիվանագետն ասել էր, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններն ավերվել ու հասել են փլուզման։ Դրա պատասխանատվությունը Մոսկվան դնում է Վաշինգտոնի վրա։
«Մենք իսկապես պատերազմի թեժ փուլում ենք, քանի որ ուկրաինացի նացիստները կռվում են, առաջին հերթին, ամերիկյան զենքով: Եվ ամերիկյան վարչակազմն ամեն անգամ սպառնում է ավելի և ավելի հեռահար ու մահաբեր համակարգեր մատակարարել»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ , պարզաբանել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ը հայտարարել է ՈՒկրաինայի էներգահամակարգի վերականգնման, այսինքն՝ էներգետիկ օբյեկտներին, ենթակառուցվածքներին ՌԴ զինված ուժերի պատճառած վնասները հնարավորինս ի չիք դարձնելու համար Կիևին 400 մլն դոլար հատկացնելու , ամերիկյան «Patriot» հակաօդային պաշտպանության համալիրների ուկրաինական անձնակազմի (ուկրաինացի 65 զինծառայողների) ուսուցումն ավարտելու, նրանց նշված համալիրների կառավարման կարողությունը փոխանցելու մասին (Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը հավելել է, որ ԱՄՆ-ի դաշնակիցները՝ 26 երկրներ, ավելի քան 11 000 ուկրաինացի զինվորականներ են պատրաստել «Patriot»-ի հետ վարվելու համար):
Ի հավելումն վերը նշվածի, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին, ТАСС-ի տեղեկացմամբ , երկուշաբթի օրը լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՈՒկրաինային մինչև այս շաբաթվա վերջ կտրամադրի ռազմական օգնության նոր փաթեթ։ Ինչպես մարտի 31-ին հաղորդել Է «Reuters» լրատվական գործակալությունը, Կիևին ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթի ծավալը կկազմի 2,6 մլրդ դոլար: Դրա մեջ, ինչպես սպասվում է, կներառվեն օդային դիտարկման ռադիոլոկացիոն կայաններ, հակատանկային ռեակտիվ արկեր, բենզատարներ և այլն (ամբողջը չի ներկայացվել):
Դրա նախօրեին՝ մարտի 30-ին, ԱՄՆ Սպիտակ տանը, «Известия»-ի փոխանցմամբ , հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն մտադիր է ՈՒկրաինային տրամադրել հնարավոր հակահարձակման համար անհրաժեշտ ամեն ինչ։ Կիևի դաշնակիցները դա կքննարկեն Բրյուսելում կայանալիք նախարարների հանդիպման ժամանակ։
Մինչ այս՝ մարտի 21-ին, գերմանական «Bild» թերթը գրել էր, որ ՈՒկրաինան պատրաստվում է հարձակողական գործողությունների Լուգանսկում և Զապորոժիեում՝ նպատակ ունենալով կտրել Ղրիմի հետ ռուսական ուժերի ցամաքային հաղորդակցությունը: Պարբերականը նշել է, որ որ ՈՒկրաինայի զինված ուժերը մայիսին կարող են սկսել օգտագործել ՆԱՏՕ-ի երկրների կողմից այժմ մատակարարվող արևմտյան սպառազինությունը, այդ թվում՝ շուրջ 500 տանկ և զրահափոխադրիչներ:
Մինսկում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը STV հեռուստաալիքի եթերում, «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտարարել է, որ Բելառուսում մարտավարական միջուկային զենքը կտեղակայվի միութենական պետության արևմտյան սահմաններին, այսինքն՝ միութենական պետության համար թշնամական, նրա նկատմամբ ագրեսիվ նկրտումներ ունեցող Արևմուտքին, ՆԱՏՕ- ի անդամ երկրներին հնարավորինս մոտ:
«Այն (միջուկային զենքը.- խմբ.) կտեղափոխվի մեր միութենական պետության արևմտյան սահմաններ և կբարձրացնի մեր անվտանգության ապահովման հնարավորությունները»,- ընդգծել է Գրիզլովը։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/221409/05/23/25/?fbclid=IwAR1MlM8xUkHGjpkSSwG1OD4WOeLWs99KBIdhJy7MXO-AA0SNxBmeE9gmeNI

Դիտվել է՝ 8895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ