Պետք է թիրախավորվեն ու պարսավանքի արժանանան բոլոր այն հաստատությունները, որոնք սպասարկեցին 2018 թ․ թավշյա դավադրությունը՝ դառնալով մերօրյա ազգային աղետի համահեղինակներ։
Դրանց թվում է նաև Գիտությունների ազգային ակադեմիան, որի նախագահությունն ու որոշ ինստիտուտներ լծվեցին հակապետական ու հակաազգային գործարքի սպասարկմանը և մինչ օրս մեղա չեն եկել իրենց ստոր քայլերի ու արարքների համար։
Բավական է թվարկել 2010-ին Ն․ Փաշինյանին բանտից ազատելու Ակադեմիայի պաշտոնական նամակ-դիմումն ու 2018-ի թավշյա խեղկատակության ընթացքում Ակադեմիայի որոշ գիտաշխատողների կողմից տեղեկատվական-քարոզչական մանիպուլյացիաները, որոնք լավ հաշվարկված ապակողմնորոշիչ նպատակներ էին հետապնդում:
Պետության հիմքերը քայքայած գործողությանը մասնակցած անձինք տակավին հանրային ելույթներ են ունենում՝ շարունակելով իրենց սև գործը:
Հայկ Դեմոյան