ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Լեգենդար Պարտիզանի ներկայությունը հերիք էր, որ ես լինեի նրա կողքին»

«Լեգենդար Պարտիզանի ներկայությունը հերիք էր, որ ես լինեի նրա կողքին»
19.05.2022 | 07:44

Եթե ինձ որևէ այլ բան չհետաքրքրեր Օպերայում, և ոչ մի արժեք ու գաղափար ինձ չտաներ այնտեղ, միայն լեգենդար Պարտիզանի ներկայությունը հերիք էր, որ ես լինեի նրա կողքին՝ ընդամենը երկու բառ փոխանակելու ակնկալիքով։


Ծանոթացե՛ք, Էդիկ Միրզոյանն է, ում առաջին պատերազմի կռված տղերքը ճանաչում են «Պարտիզան» անունով։ Առաջին պատերազմի բոլոր վետերաններն են ճանաչում նրան, իսկ ավելի ջահել կռված տղերքը, եթե տեսքով չեն էլ ճանաչում, ապա ասում են. «Ո՞վ չի լսել Պարտիզանի մասին»։ Երիտասարդ կռվողները նրան ինչ-որ աժդահա են պատկերացնում, ինչ-որ խորհրդավոր ու ավելի շատ՝ ուրվականի պես մի լեգենդ, բայց երբ իմանում են, որ իրենց իմացած լեգենդն այս ալեհեր, թախծոտ աչքերով ծերունին է, ապշահար են լինում։
Հետախույզ Պարտիզանը Ասկերանի շրջանի Այգեստան գյուղից է։ Քչերը գիտեն նրա պատմությունը, որի մի փոքրիկ հատվածը սիրով ներկայացնում եմ ձեզ։
1989 թվականին նրա նախաձեռնությամբ սկսում են կազմավորվել Մարտակերտի առաջին կամավորական ջոկատները, ինչը, բնականաբար, հարուցում է թշնամիների ուշադրությունը։ Այսքանով չբավարարվելով՝ Էդիկը Պետրոս Ղևոնդյանի (ՀՅԴ-ի Պետո) ու Թաթուլ Կրպեյանի ջոկատներին մատակարարում է ռուսական արտադրության նորագույն զենքեր, և ոչ ոք չի իմանում՝ այդ զենքերը նա որտեղի՞ց է կարողանում ճարել։

Ոչ մի ֆինանսական ու պետական աջակցություն չստանալով՝ նա կարողանում է մի քանի անգամ 100 հոգու համար նախատեսված զենք ու զինամթերք մատակարարել տղերքին։ Տունը զինանոց դարձնելով, մի մասն էլ անտառում թաքցնելով՝ հետախույզ Պարտիզանը կարողանում էր նաև մասնակցել ռազմական օպերացիաների, որոնցից մեկի ընթացքում նա ու իր ընկերները, ռազմական զորավարժությունների անվան տակ, սկսում են իր բերած զենքերը փորձարկել թշնամու՝ Խոջալուի ռազմական ենթակառուցվածքների վրա։ Միայն այդ զորավարժության ընթացքում 11 ասկյար է սատկում։


Իր ՀՅԴ-ական լեգենդար ընկերները զոհվել են, միայն ինքն է մնացել, ով իր մարտական լեգենդար կենսագրության համեստությունը մեկտեղել է թախծոտ աչքերի ու ալեհերության հետ։ Ոչ ոք, մինչ այս օրը, այդպես էլ չգիտի՝ այդքան զենքն ու զինամթերքը նա որտեղի՞ց է ճարել, որտեղի՞ց է բերել ու ի՞նչ է նա արել իրականում։


Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 5667

Մեկնաբանություններ