Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Էդմոն Մարուքյան. Ես առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու

Էդմոն Մարուքյան. Ես առաջադրվելու եմ որպես վարչապետի թեկնածու
21.01.2021 | 16:33

ԼՀԿ-ի հետ հանդիպման ժամանակ վարչապետի կողմից եղել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և հուշագիր ստորագրելու առաջարկություն, որով կպարտավորվենք, որ վարչապետի հրաժարականից հետո չենք առաջադրի իմ թեկնածությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ես ասել եմ, որ մեր օրակարգը անցումային կառավարություն ձևավորելն է, այդ կառավարության մեր թեկնածուն ես եմ և պետք է առաջադրվեմ, իսկ արտահերթ ընտրություններ կազմակերպելու օրակարգն իշխանության առաջ բերածն է՝ ի պատասխան ընդդիմության՝ վարչապետի հրաժարականի պահանջի։ Չի եղել կոնսենսուս, և այդ հուշագրի թեման փակվել է», - ասաց Էդմոն Մարուքյանը։ Պատգամավորի խոսքով՝ այն, որ իրենք բանավոր ասում են՝ պատրաստ են ընտրություններին և դրա ճանապարհը վարչապետի հրաժարականն է, չի նշանակում, որ իրենք չեն առաջադրելու վարչապետի թեկնածություն. «Հրապարակային ասել ենք, որ առաջադրելու ենք։ Ես կոնտր հուշագիր եմ առաջարկել։ Առաջարկել եմ, որ եկեք ստորագրենք հուշագիր և մինչ դրա ստորագրումը պայմանավորվենք, որ ես ընտրվում եմ, ենթադրենք, մինչև հոկտեմբերի 1-ը, այդ օրը հրաժարական եմ տալիս և չեմ առաջադրվում, և երեք ուժերով պայմանավորվում ենք, որ մարդ չենք առաջադրում և ԱԺ-ն ցրվում է»:


Մարուքյանն ասաց, որ վարչապետին առաջարկած այդ կոնտր հուշագրի շուրջ ևս չի եղել համաձայնություն։ Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ ինքն առաջադրվելու է։
«Հիմա եթե իրենք չեն կարծում, որ կընտրեն, թող գնան այդ ճանապարհով։ Ինչ խնդիր կա, մարդ եմ հիմա, մի անգամ առաջադրվել եմ ԱԺ նախագահի պաշտոնում, չեմ ընտրվել։ Կառաջադրվենք, կընտրվենք՝ կընտրվենք, չենք ընտրվի՝ կցրվենք», - եզրափակեց խոսքը Մարուքյանը:

Դիտվել է՝ 2901

Մեկնաբանություններ