ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ընդդիմությունն օգնում է իշխանությանը

Ընդդիմությունն օգնում է իշխանությանը
19.01.2021 | 18:38

«Հայրենիքի փրկության» շարժման կամ 17 կուսակցությունների գործողությունների տրամաբանությունը հուշում է, որ ընդդիմության շարքերում ինչ-որ բան այն չէ։ Ներսում անհամաձայնություններ կան։ Բոլոր ուժերը, ժողովրդի մեծամասնությունը վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, սակայն ոչ մեկը չի ասում, թե ինչպես նրան արագ պարտադրել հեռանալ ու ամենակարևորը՝ ով կարող է նրան աթոռազուրկ անել։ Ընդդիմության դանդաղկոտությունը, ակտիվ գործընթացների սառեցումը պարարտ հող են ստեղծում իշխանության բարգավաճման, սեփական մեղքերը քողարկելու, դրանցից ազատվելու ճանապարհներ գտնելու համար։ Ու ընդդիմությունը կարծես իշխանության հետ պայմանավորված, նրանց «մաքրվելու» ժամանակ է տվել։


Շատ տարօրինակ է, որ 17 քաղաքական ուժ միավորվել է ու անընդհատ խոսում են մարդկանց ոտքի հանելու մասին, նրանց մեջ կան մարդ-կուսակցություններ, ավելի մեղ ձևակերպված, քիչ համակիրներ ունեցողներ, բայց առնվազն 3-4-ը ունեն համակիրների բանակ, ու՞ր են նրանք, ինչու՞ բոլորը իրենց անդամներին չեն ուղղորդում դեպքի «Հայրենիքի փրկության» շարժում։ Հարթակում տեսնում ենք միայն նրանց կարկառուն անդամներին, սակայն մարդկանց շարքերում նրանց համակիրները բավական քիչ են։ Ինչու՞ են այս մարտավարությունն ընտրել ու ինչու՞ հերթական անգամ ընդդիմությունում առաջնայնություն է տրվում հավակնություններին, առաջինը լինելու անդուլ մոլուցքին։ Դժվար է պատկերացնել, որ եթե այս քաղաքական բոլոր ուժերը միահամուռ նպատակ ունենային իրավիճակ շտկել ու կտրուկ քայլերի գնալ, Փաշինյանն այսօր իշխանության կլինե՞ր։ Առավել տխուր է ընդդիմության այսօրվա վիճակը, քանի որ եթե այդքան քաղաքական ուժեր չեն կարողանում հող հանձնած, երկիրը թշվառության հասցրած մի մարդու իշխանությունից հեռացնել, ինչպես են պատրաստվում աղետի մեջ հայտնված երկրի վերքերը բուժել, բանակցել հաղթանակից հղփացած, Սևանը, Երևանն ու Սյունիքը գրավել պատրաստվող Ալիևի հետ։


Այս ամենը նաև փաստում է, որ մեր երկրի քաղաքական ողջ սպեկտորն է թույլ ու անճար, որովհետև չի կարող մի երկրում լինել ծայրաստիճան թույլ ու անընդունակ իշխանություն, բայց հզոր և ամուր ընդդիմություն։ Եվ հակառակը։ Երկրում ամեն ոլորտ շղթայաբար միմյանց հետ կապված է, մեկի սխալը և թուլությունը փոխանցվում է մյուսին։ Այդպես են նաև իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններն ու հանրային ազդեցություն չափերը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 15406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ