Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին

Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին
18.01.2021 | 21:14

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբ հայտարարել է.

«Հունվարի 19-ը սահմանադրական կարգի իբր տապալման գործով դատական նիստի հերթական օրն է: Աբսուրդը շարունակվում է: Պատերազմում խայտառակ պարտված իշխանությունը, Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին։ Պետական շահերի դավաճանությունը սահման չունի: Ում համար անհանդուրժելի է այս վիճակը, հրավիրում ենք բողոքի ակցիայի՝ իրենց մասնակցությամբ ընդդիմանալու այս ազգային խայտառակությանը։ Վաղը՝ հունվարի 19-ին, ժամը 12.30-ին հավաքվում ենք Շենգավիթի դատարանի դիմաց (հասցե՝ Արշակունյաց պող., 24/1, Կոմիտասի անվ պանթեոնի հարևանությամբ)»։

Դիտվել է՝ 3495

Մեկնաբանություններ