ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հնարավոր է, Մարիա Կարապետյանը փոխարինի

Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հնարավոր է, Մարիա Կարապետյանը փոխարինի
14.01.2021 | 20:03

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին խորհրդարանի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, հնարավոր է, իմքայլական Մարիա Կարապետյանը փոխարինի:


Հիշեցնենք, որ ԱԺ մեծամասնության ներկայացուցիչները Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու համար 2020-ի տարեվերջին էին նախագիծ ներկայացրել՝ որպես հիմնավորում ներկայացնելով ԲՀԿ-ականի «ժեխ» արտահայտությունը:
Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ առաջադրելու քվոտան, ըստ Դոնթի բանաձևի, պատկանում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:
«Իրատես»-ը տեղեկացավ, որ ԲՀԿ խմբակցությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու չի առաջադրելու: «Ի՞նչ է լինելու հետո»,- հարցրեցինք խորհդրանի մեր աղբյուրին: «Դե եթե ԲՀԿ-ն որևէ մեկի թեկնծությունը չառաջդրի, ապա օրենքի ուժով քվոտան անցնելու է մեծամասնությանը, որտեղ էլ շրջանառում են Մարիա Կարապետյանի անունը»,- նշեց նա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 9757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ