Քենիայում սկսվել են նախագահական ընտրությունները։ Դրանք նոր սահմանադրության ընդունումից հետո առաջինն են։ Նախկին ընտրությունները կայացել են 2007 թվականին և ավարտվել են իրար դեմ թշնամաբար տրամադրված էթնիկ խմբավորումների միջև զանգվածային բռնություններով, ինչի արդյունքում ավելի քան 1000 մարդ էր զոհվել։
Նախագահի հիմնական թեկնածու համարվում են երկրի գործող վարչապետ Ռաիլա Օդինգան և երկրի առաջին նախագահի որդի Ուխուրու Քենիաթան։