Ռուսաստան իր առաջին պաշտոնական այցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է քաղաքական մեծ օրակարգ` ֆրանսիական զորքերը Աֆղանստանից դուրս բերելուց մինչև իրավիճակը Մալիում, մարդու իրավունքներից մինչև ներդրումներ, Սիրիայի հարցից մինչև վիզային ռեժիմի դյուրինացում:
Օլանդը շնորհակալություն է հայտնել Պուտինին Աֆղանստանից զորքերի դուրսբերմանն աջակցելու համար, 2012-ին Ֆրանսիան 2000 զինվոր է հանել, մնացել են 1400 զինծառայողներ, որ չեն մասնակցում մարտական գործողություններին:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ