Թունիսի վարչապետ Համադի Ջեբալին հրաժարական է տվել այն բանից հետո երբ իրեն չի հաջողվել կազմավորել տեխնոկրատների կառավարություն։ Ջեբալին փորձում էր կազմել նոր կառավարություն՝ ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար, որն առաջացել էր ընդդիմության առաջնորդներից մեկի սպանությունից հետ։
Ավելի վաղ Ջեբալին ասել էր, որ հրաժարական կտա, եթե իսլամիստական «Ան Նահդա» կուսակցությունը չսատարի նոր կառավարություն ստեղծելու իր ծրագրերը։