Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը` Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլտոնը Կարիբյան կղզիներում են: Լուսանկարիչները այնտեղ էլ գտել են նրանց և գաղտնի լուսանկարել լողազգեստով Քեյթին: Լուսանկարներում լավ երևում է հերցոգուհու հղիությունը` Քեյթը առաջնեկին կունենա հուլիսին: Արքայական տունը դատապարտել է իտալական «Chi» ամսագրի` լուսանկարները տպագրելու մտադրությունը` համարելով անձնական կյանքի իրավունքի խախտում: