Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Պայթյուն թուրք-սիրիական սահմանին

Պայթյուն թուրք-սիրիական սահմանին
12.02.2013 | 11:54

Թուրքական իշխանությունները հայտնել են այն մասին, որ Սիրիայի հետ սահմանին միկրոավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 10 սիրիացի և Թուրքիայի 3 քաղաքացի։ Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։ Պայթյունը տեղի է ունեցել սահմանակետին՝ այն հիմնական ճանապարհի վրա, որը նախատեսված է սիրիացի փախստականների վրա, ովքեր փորձում են օթևան գտնել Թուրքիայում։ Բացի այդ, այդտեղ բեռներ են տեղափոխում՝ սիրիացիներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։
Պայթեցված միկրոավտոբուսը սիրիական պետհամարանիշներ ուներ։ Առայժմ ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։ Թուրքիայի իշխանությունները դիտարկում են պայթյունի տարբեր վարկածներ՝ չբացառելով նաև քաղաքական մոտիվները։

Դիտվել է՝ 1029

Մեկնաբանություններ