Ադրբեջանի ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է 3 մարդ։ Վթարը տեղի է ունեցել Բաքվից ոչ հեռու։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՄԻ-17 ուղղաթիռը թռչում էր Քյուրդամիր քաղաք՝ վիրավոր զինվորներին օգնություն ցուցաբերելու համար։ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների վարչությունը դեպքի վայրում իրականացնում է փրկարարական աշխատանքներ։ Ականատեսները պատմում են, որ մինչև ուղղաթիռի ընկնելը պայթյունի են ականատես եղել։