Կոլումբիայի արդարադատության նախարար Ռուտ Ստելա Կորեան հայտարարել է, որ թմրանյութերի մասին նոր օրինագիծը նախատեսում է սինթետիկ թմրամիջոցների օրինականացում։ Կառավարության առաջարկությունը պետք է հավանություն ստանա Կոնգրեսում։
Կոլումբիայի գործող օրենսդրությամբ թույլատրվում է պահել փոքր չափաքանակով կոկաին և մարիխուանա։ Կառավարությունը հայտարարել է, որ սինթետիկ թմրամիջոցներն անհրաժեշտ է մտցնել թույլատրելիների ցանկ, որպեսզի կրճատվի թմրանյութերի ապօրինի շրջանառությունը։