Եգիպտոսի ընդդիմադիր կոալիցիան չի ցանկանում երկխոսել նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ: «Ազգային փրկության ճակատ» ընդդիմադիր կոալիցիայի անդամ Մուհամեդ էլ Բարադեյը նախագահի երկխոսության կոչը որակել է անբովանդակ: Երկխոսության պայման ընդդիմությունը համարում է վերջին օրերի արնահեղությունների պատասխանատվությունը ստանձնելը: Հունվարի 27-ին Եգիպտոսի նախագահը մեկամսյա արտակարգ դրություն հայտարարեց Սուեզի ջրանցքի, Պորտ Սաիդ, Սուեզ և Իսմայիլի քաղաքներում ու հարակից շրջաններում` բռնկված ընդվզումների պատճառով, որոնց զոհ գնաց հիսունից ավելի եգիպտացի: Ապստամբների և անվտանգության ուժերի բախումները շարունակվում են նաև Կահիրեում:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ