Գովազդատուները զանգվածաբար լքում են X սոցիալական ցանցը՝ մտահոգված հարթակում թունավոր բովանդակության աճով և ծառայության սեփականատեր Իլոն Մասկի վարած քաղաքականությամբ: Մարքեթոլոգների միայն 4%-ն է X-ը համարում ապրանքանիշերի համար անվտանգ հարթակ: Մասկը հերքում է գովազդատուների վստահության աղետալի անկման հետ կապված խնդիրները և մեղադրում նրանց շանտաժի մեջ:               
 

Մեքսիկայում ցրտից 29 մարդ է մահացել

Մեքսիկայում ցրտից 29 մարդ է մահացել
20.01.2013 | 16:39

Մեքսիկայի հյուսիսում ցրտերի պատճառով ավելի քան 29 մարդ է մահացել։ Այդ մասին հայտնել են երկրի քաղաքացիական պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչները։ Ցուրտ եղանակն այստեղ պահպանվում է 2012թ. վերջից։ Զոհերի մեծ մասի մահվան պատճառ է դարձել գազային թունավորումը։ Նրանք խախտել են իրենց բնակարանները տաքացնելու անվտանգության կանոնները։ Հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 200 մեքսիկացի՝ գազային թունավորումների և ստացած այրվածքների պատճառով։
Մեքսիկայի իշխանություններն օգնություն են ցուցաբերում ցուրտ եղանակից տուժածներին։ Բաժանվում են ծածկոցներ, տաք հագուստ։

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ