Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Այսօրվա թուրքերը նախնիներից ժառանգել են կարեկցանքի ու խղճի սկզբունքը՝ ո՞վ կմտածեր

Այսօրվա թուրքերը նախնիներից ժառանգել են կարեկցանքի ու խղճի սկզբունքը՝ ո՞վ կմտածեր
19.01.2013 | 14:49

Սպիտակ տան կայքէջում բացվել է ստորագրահավաք` սիրիահայերի մուտքը Հայաստան դյուրացնելու նպատակով` նրանց առաջ թուրք-հայկական սահմանի բացման համար: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սելջուկ Ունալը արձագանքելով ստորագրահավաքին` հայտարարել է, որ Թուրքիան ըստ ամենայնի աջակցում է Հայաստանից Սիրիա մարդասիրական բեռների փոխադրումներին և ինքնուրույն է որոշում մարդասիրական ասպարեզում այս ու այն հարցը քննարկելու, լուծելու ձևը, պայմանները, մեթոդները: Ունալն ասում է, որ իր երկիրն օգնում է մարդկանց` նկատի չառնելով նրանց կրոնը, լեզուն, ռասայական ու ազգային ծագումը: Ըստ թուրք պաշտոնյայի` «Նախնիներից ժառանգած այդ մոտեցման հիմքում կարեկցանքի ու խղճի սկզբունքն է»: Նախարարության խոսնակը հիշեցրել է, որ Թուրքիան Հայաստանին մարդասիրական օգնություն է տրամադրել երկրաշարժից հետո, արագացրել է մարդասիրական օգնության տրամադրումը սիրիահայերին: Սիրիայի 150000 քաղաքացի ապաստան են գտել Թուրքիայում և նրանց իրենց երկիրը թողնելիս չեն հարցրել կրոնը կամ ազգությունը: Ունալը ասել է, որ բազմաթիվ սիրիահայեր հենց Թուրքիայի տարածքով են Հայաստան մտել: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնյան Սպիտակ տան կայքէջի ստորագրահավաքը որակել է «սոսկ քաղաքական» և գտնում է, որ բովանդակությունը չի համապատասխանում իրական վիճակին:


Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1177

Մեկնաբանություններ