Վերջերս ԲՀԿ պատգամավորները հաճախ են կալանավայրեր այցելելու ցանկություն ունենում: Օրերս, երբ նրանցից մեկն այցելել է ցմահ ազատազրկվածներին, մեր աղբյուրի փոխանցմամբ, անհարմար վիճակում է հայտնվել: Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչպիսին են պայմանները, սնունդը և այլն, սակայն ցմահ ազատազրկվածները կանխել են նրան` «չորելով». «Դուք օրենքներ եք ընդունում, մեզ հետ կապված օրենքից խոսեք»: Ազատազրկվածներն առաջարկել են պատգամավորին շահագրգիռ կողմերի ներգրավմամբ քննարկումներ կազմակերպել և, ի վերջո, ընդունել քրեական օրենսգրքում փոփոխություն նախատեսող համապատասխան հոդված:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ