ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

«Նի՛խտ»

«Նի՛խտ»
30.10.2012 | 13:23

Բժեզինսկին արդեն ինչքան ժամանակ նույն բանն է ասում, ու տպավորությունն այնպիսին է, թե ծերուկը կամ կորցրել է աշխարհի ռիթմի զգացողությունը, կամ էլ իր շախմատային «դոսկան»` Մերձավոր Արևելքի խառնաշփոթում: Բարեհաջող խառնելով Արևելքի փորատակը, նա, արդեն ինչքան ժամանակ է, աշխարհի տերերին, որպես լուծում, հուշում է` շուռ գալ դեպ Չինաստան, մի քիչ էլ` դեպ Ռուսաստան: Եվ սրանց հետ չափի բերել խախտված աշխարհակարգը:
Ինչպես միշտ, ծերուկ աղվեսը փայլում է իր «ժրեցությամբ»: Նրա լուծումը իրադրային է. օգտվելով գործիք Չինաստանից և Ռուսաստանից, տնտեսական-հասարակական ճգնաժամի մեջ հայտնված, Արևելքի քաոսից ոչ մի կերպ գլուխ չհանող ԱՄՆ-ը ժամանակ կշահի, կյանքի կկոչի «Մեծ Մերձավոր Արևելք» իր պրոյեկտը, հետո արդեն շատ արագ ու տեմպով կխառնշտորի նույն Չինաստանի ու Ռուսաստանի փորատակը: Ի դեպ, դեռ հարց է, Ռուսաստանի «Բոլոտնայայում» սկսված սպիտակ-«ժանյակների»` ուդալցովա-նեմցովա-կասպարովա-սոբչակովա հեղափոխությունը «թույլիկն» է ու բան չի ստացվում ողնաշարից արդեն խեղճացած Պուտինի՞ պատճառով, թե՞ նույն հայազգի Զբիգնևը չի ցանկանում հայերիցս էսքան սիրված Պուտինին լրիվ անկյուն քշել: Կարծում ենք` երկուսն էլ:
Հարցնում եք` ինչու ենք այսպես թաթախվել «գեոյի» մեջ, ԲՀԿ-ՀՀԿ «պլինտուսին» հասած վերջին «ռազբորկաների» ֆոնին: Հատկապես հենց ա՛յդ պատճառով, որովհետև չի եղել, չկա ու չի լինելու մեզանում քաղաքական «դեբատ» ու պրոցես, և իրենց հետ իջնել այդքան ներքև, «անտիքաղաքական» է, եթե չասենք` «անտիսանիտարական»:
«Գեոն» դիտարկում ենք շատ կարևոր մի նպատակով. եզրերն իրար վրա հավաքող իշխանության, իմա` Սերժ Սարգսյանի սցենարից դուրս հնարավո՞ր է այս ընտրությունների տակ հեղափոխական «դվիժենի» լինի, ինչպես կանխատեսել է «Մհերի դուռը» մի քանի րոպե մոռացած, նախկին հեղափոխական (ՀՅԴ) կուսակցության ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Ինչպես զգուշացրել է նույնքան «մհերային» մեկ այլ գործիչ. խոսքը նույն «Մհերի գալստյան» մասին ուժեղ տարփողող, վերջին շրջանում ասես մոռացության մատնված էպոսագետ Վարդան Սեդրակյանի մասին է, որը ոչ մեկ, ոչ երկու ասել էր, որ եթե էն ժամանակ` 2008-ին, Լևոն Տեր-Պետրոսյանը «տուն գնաց» ու ժողովրդին տուն ուղարկեց Մյասնիկյանի հրապարակից, ինքը «տուն գնացողներից» չէ՜:
Նախ` մի պահ պաուզան ձգենք: Ընդդեմ Սերժ Սարգսյանի հանդես եկողներն արդեն իսկ խորհրդարանական ընտրություններին շատ հետաքրքիր, չասենք միստիկ, այնուհանդերձ, մայաների 12 թվի հետ իդենտիֆիկացված, էզոթերիկ-«մետկային» համակարգեր էին կիրառում: Ասել է` վիբրացիաների փոփոխության այս ժամանակաշրջանում փորձ էր արվում այդ դաշտը ևս զբաղեցնելու, այնտեղ միայնակ խաղալու: «Կոնկուրենտ ֆիրման» միլիմետր-միլիմետր վերցնում էր դաշտը` փորձելով ողջն իրենով անել. սկսած ֆինանսականից` վերջացրած վերը նշված դաշտերով:
«Կոնկուրենտը» համանման պատրաստություն է տեսնում նաև նախագահական ընտրություններին. «Մհերի» էպոսային նշագրումներն իրենց հետ էներգետիկ լուրջ դաշտեր, սիմվոլներ, այդ ասպարեզում պայքարի ոչ նյութական մոդուլյացիաներ են բերում, որ պետք է աշխատեն բուն ընտրության և հետընտրական հատվածում:

Էստեղ պաուզան չենք շարունակելու, որովհետև այս «պատերազմը» շատ հետաքրքիր բնույթ ստացավ հենց սկսման` «չկա բան, որ չգա լույսի մեջ» պահից: Եվ հետո. նման բաները չի կարելի հրապարակայնության ենթարկել, որպեսզի էներգաթափ չլինեն: Եվ վերջապես, այն խիստ «բարձրագույն մաթեմատիկա» է, չի հասկացվի: Իսկ հասկացողներին պետք չէ բացատրել` իրենք ևս գիտեն:
ՈՒստի անցանք քաղաքական կատեգորիաներին.
ա) Հենց վերը նշված պատճառներով Հայաստանում բացառվում է (գոնե այս պահի դիտարկումներով) խոր հեղափոխական իրավիճակ, այն է` ֆորս-մաժորի հնարավորություն:
բ) Ինչպես ցույց տվեցին վրացական ընտրությունները, Հարավային Կովկասի մասով աշխարհն ու յուր «ժրեցները», մեր Բժեզինսկին էլ հետները, չեն ցանկանում նոր տաք օջախներ ունենալ. Սիրիան, Թուրքիան ու Իրանը նրանց «վիզ հերիք են»: Անկառավարելիության նոր սիմպտոմները նրանց ծրագրերի մեջ չեն մտնում: Ահա թե ինչու Ավստրալիայի ամենամեծ նահանգը ճանաչեց Ղարաբաղի անկախությունը (սրան կանդրադառնանք մեկ այլ անգամ): Ասել է` փորձ արվեց բալաստն ապահովել տարածաշրջանում: Ասել է` Ռուսաստանի-Ադրբեջանի պատերազմ «հրահրելու» դեպքում, Արևմուտքը, իրականում ԱՄՆ-ին «խառնվելու» հնարավորության պատուհան բացեց ու դեռ կբացի:
գ) Այսպես ասած` աստրալից անցում կատարվեց դեպ սոցիալապես ամենացավոտ ոլորտների «փորոտիքի խառնում»: Նկատենք` կալանավայրերում «թոնդրակյան»` արդարացի շարժում էր սկսվում, նյարդ է զարթնում, կտրված ճկույթը լոկալ բողոքի ազդակ չէր կարծես իր մեջ կրում: Չմոռանանք, խոսվում էր նաև Հայկ Հարությունյանի հրաժարականի մասին: Նա, ի դեպ, մարտի 1-ին ՆԳ նախարար էր, և ահագին տեխնոլոգիաների «ծանոթ» մարդ:
Ոնց երևում է` էս մի «մանուկը ևս խեղդվեց հենց օրորոցում». բունտերը կարծես լռեցվում են:
Հիշում եք` ԿԳԲ-ի «պադվալները», դե ԿԳԲ-ի «մեկուսարանից» սկսվեց նաև 2008-ի «հեղափոխությունը». «ա լյա Յուշչենկո» «կուրտկա» հագած Տեր-Պետրոսյանն այցելեց այնտեղ` իր զինակիցներին հանեց այնտեղից: Ինչևէ:
դ) ՈՒրվագծվում է, այսպես ասած, ուդալցովյան շարժման հետագիծ: Հայաստանյան քաղբանտարկյալների համար պայքարի ակտիվիստները հայտարարել են, որ հուժկուացնելու են փողոցային պայքարը: Նրանք «բեմում» են Տիգրան Առաքելյանենց համար (և շատ ճիշտ են անում, որովհետև ահավոր անհասկանալի է, թե նախագահական ընտրություններից առաջ էդ էրեխեքի «բալաստն» իշխանությունների ինչներին է պետք, մանավանդ, որ էդ էրեխեքը եսիմ ինչ չեն արել), այնուհանդերձ, «փողոցայինների»` ակտիվիստ, հիմնական նպատակը Օսկանյանն է, եթե զարգացումներն այնպես ընթանան, որ Օսկանյանը մեկ էլ ու թեկնածու առաջադրվի կամ ԲՀԿ-ից ինչ-որ մեկը, կոնկրետ դեպքում «վերջին դասից» արտերկիր փախած Ծառուկյանն առաջադրվի, իշխանությունն էլ որոշի` «ժամն է արդեն իրիկնահացի», ու Օսկանյանին «կամաց-կամաց» տանի դեպ կալանավայրեր, ուր բունտային տրամադրությունները նոր են լռեցվել, այդ ժամանակ արդեն սույն «փողոցայինները»` ակտիվիստ, շատ պետք կլինեն, նրանք կմիանան «միստիկներին», միստիկները` «գեոներին», «գեոները»` «մեոներին», և այդպե՜ս շարունակ:
ե) Քիչ է մնում մտածես, որ ճիշտ ժամանակին փլուզվեց նաև «Օղակաձև» զբոսայգում ընթացող էլիտար շենքը. չէ՞ որ այն կապվում է նույն իշխանական էլիտայի հետ կապ ունեցող, այսպես ասած, «օդիոզ» մարդկանցից մեկի անվան հետ, որը, ըստ էության, նույնքան «միստիկ» ազդեցություն ունի նրանց վրա…
Լավ, հիմա ինչ եք ասում` լինելո՞ւ է հեղափոխություն Հայաստանում:
«Նի՛խտ»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ