Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հայրապետյանը վստահեցրել է Ծառուկյանին, թե ինքը նման մտքեր չի ասել

Հայրապետյանը վստահեցրել է Ծառուկյանին, թե ինքը նման մտքեր չի ասել
08.09.2012 | 19:39

«Ռուբեն Հայրապետյանի կողմից արված կամ չարված արտահայտությունները մեկնաբանելուց զերծ կմնամ, պարզապես տեղեկացնեմ, որ Ռուբեն Հայրապետյանի հետ հարցազրույցը համացանցում հայտնվելուց անմիջապես հետո տեղի է ունեցել հեռախոսազրույց նրա և Գագիկ Ծառուկյանի միջև, որի ժամանակ Հայրապետյանը վստահեցրել է ԲՀԿ նախագահին, որ ինքը նման արտահայտություններ չի հնչեցրել և հարցազրույցի այդ հատվածը չի համապատասխանում իրականությանը»,- Tert.am-ին փոխանցել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, նկատի ունենալով այսօր համացանցում տարածված «Նուվել դ’Արմենի Մագազին» հայկական ամենամսյա ամսագրի բացառիկ հարցազրույցը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, ուր, իբրև թե, վերջինս ասել էր հետևյալ խոսքերը. «Կարծում են, թե ես էլ, իրենց նման, գողացել եմ, Գռզոների նման կոպեկներով եմ առել սեփականությունը: Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն: Այ այդպես: Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ է»:

Tert.am-ի հարցին՝ ԲՀԿ-ն փորձե՞լ է ճշտել, թե «Նուվել դ’Արմենի Մագազին» թերթի թղթակիցն, արդյո՞ք, պահպանել է հարցազրույցի ձայնագրությունը, ինչպես նաև՝ ի՞նչ ճանապարհներով է այդ հարցազրույցը հայտնվել համացանցում, Իվետա Տոնոյանը փոխանցեց հետևյալը. «Հենց այս պահին հստակ աշխատանքներ են տարվում ձեր նշած փաստերը պարզելու ուղղությամբ: Գործընթացը շարունակվում է և, երբ կլինի հստակ պատասխան, այդ ժամանակ մենք հանրությանը տեղյակ կպահենք»,- ասել է ԲՀԿ մամուլի խոսնակը:

Դիտվել է՝ 5564

Մեկնաբանություններ