Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Պաշտոնանկությունը ծանր չի տանի

Պաշտոնանկությունը ծանր չի տանի
24.05.2012 | 07:56

Կառավարության այսօրվա նիստը վերջինն էր, քանի որ մայիսի 31-ին գործադիրը հրաժարական կտա, և կձևավորվի նոր կառավարություն։ Չնայած լրագրողների սպասումներին, վարչապետ Տիգրան Սարգսյանը ո՛չ նիստի սկզբում, ո՛չ էլ ավարտին չանդրադարձավ այս հարցին, առավել ևս, շնորհակալություն չհայտնեց կառավարության անդամներին։ Ինչևէ, նիստից հետո բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին հարցրինք` ինչպե՞ս է գնահատում կառավարության գործունեությունը, մասնավորապես, վերջին նիստը, և արդյո՞ք կշարունակի պաշտոնավարել։
-Ի՞նչ է նշանակում կառավարության վերջին նիստ։ Նիստն անցավ շատ նորմալ, բարձր տրամադրությամբ։ Ինչ վերաբերում է իմ պաշտոնին, գիտեք, որ որոշումները մենք չենք կայացնում։ Մենք քաղաքական թիմի ներկայացուցիչ ենք, և ինչ որոշի մեր քաղաքական թիմը, այդպես էլ կվարվենք։
-Բնապահպանության ոլորտը Դուք եք ղեկավարում, ուստի գնահատեք այդ մասով կառավարության աշխատանքը։
-Ծանր, լարված, աշխատանքային։ Այնուամենայնիվ, մենք կարողացել ենք հասնել նրան, որ մեր նախարարության առջև դրված խնդիրները լուծվեն։ Միջազգային համագործակցության հարթակում ևս մեր առջև դրված պարտավորությունները կատարել ենք։ Աշխատել ենք թափանցիկ` կարևորելով հանրային քննարկումները։
-Այսինքն, գոհ եք Ձեր աշխատանքից։ Իսկ եթե Ձեզ ընդհանրապես պաշտոն չառաջարկեն, թեթև՞ կնայեք այդ հարցին, թե՞ ծանր կտանեք։
-Թեթև կնայեմ։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5514

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ