Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Միայն պայմանագրերով ու սյուներով սահման չեն պահում

Միայն պայմանագրերով ու սյուներով սահման չեն պահում
14.05.2024 | 22:01

Խորհրդային Միության փլուզումից հետո, ՈՒկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև առաջացավ ՝ 2295 կմ սահման, որից 321 կմ-ն՝ ծովային:
2003 թվականի հունվարի 28-ին՝ Լեոնիդ Կուչման և Վլադիմիր Պուտինը, Կիևում ստորագրեցին երկու երկրների պետական սահմանի մասին պայմանագիրը, ամբողջական քարտեզներով և սահմանային սյուների տեղադրման նկարագրությամբ:
Այն ուժի մեջ է մտել ՝ 2004 թվականի ապրիլի 23-ին, երկու երկրների խորհրդարանների վավերացումից հետո:
Եվ ի՞նչ…
Հիմա ո՞վ է հիշում այդ պայմանագիրը, երբ լայնամասշտաբ պատերազմ է երկու երկրների միջև:
Ասացի հիշեցնեմ, որ միայն պայմանագրերով ու սյուներով սահման չեն պահում:

Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1915

Մեկնաբանություններ