ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Սև-սպիտակի մեջ փորձում են արդարացնել իրենց ձախողումները. Ստեփան Դանիելյան

Սև-սպիտակի մեջ փորձում են արդարացնել իրենց ձախողումները. Ստեփան Դանիելյան
08.11.2022 | 07:33

Ներկայումս աշխարհում գնում է մեծ մրցակցություն, նույնիսկ՝ պատերազմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, կա նաև Չինաստանի խնդիր. Մենք ստիպված ենք հետևել այդ գործընթացներին, որովհետև մեր ճակատագիրը, շատ դեպքերում, կախված է այդ պրոցեսներից:


Հայաստանում կան լրատվամիջոցներ, փորձագետներ, որոնք կարծես թե հատուկ խեղաթյուրում են իրականությունը և հասարակության մոտ կեղծ պատկերացումներ են ստեղծում այդ գործընթացների վերաբերյալ: Կեղծ հույսեր ու կեղծ վախեր են ներշնչում: Կարծես դա գործող իշխանության տրամաբանության մեջ է, որովհետև, 2018-ին գալով իշխանության, հասարակությունը բաժանեցին հատվածների, հիմա կարծես դրա շարունակությունն է տեղի ունենում, և այդ տրամաբանությամբ փորձում են բաժանել աշխարհը, որ աշխարհի մի մասը սև է, մյուս մասը՝ սպիտակ: Այդ սև-սպիտակի մեջ փորձում են արդարացնել իրենց ձախողումները:


Այդ սև-սպիտակի բաժանումներն իրենց շարունակությունն են ունենում, և մի ամբողջ ինդուստրիա է աշխատում այդ ուղղությամբ:
ԱՄՆ-ում ազգային անվտանգության նոր ռազմավարություն է ընդունվել, որտեղ Ռուսաստանը նշվում է որպես սպառնալիք, Չինաստանը՝ որպես մրցակից. Այդ սպառնալիքի դեմ իրենք պայքար են տանում, և այդ պայքարը նաև Հայաստանում է գնում: Այդ պայքարը նաև Իրանի դեմ է գնում, այսինքն, մեր բոլոր հարևանները ներգրավված են այդ պայքարի մեջ: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում:

Դիտվել է՝ 8357

Մեկնաբանություններ