Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Առանց սեփական կարծիքի՝ նախիրի, հոտի, բոլուկի նման. Ռոբերտ Մելքոնյան

Առանց սեփական կարծիքի՝ նախիրի, հոտի, բոլուկի նման. Ռոբերտ Մելքոնյան
28.09.2022 | 07:29

Հայկական արմատներով ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսիս Վեբերի հայտնի «Խաղալիք» ֆիլմը հիշու՞մ եք, որտեղ թերթի խմբագրին սեփականատերը հրամայում է մերկանալ և աշխատակիցների մոտ գնալ: Երբ խմբագիրն սկսում է հանվել, նա հարցնում է, թե ի՞նչ եք անում, խմբագիրն ասում է. «Պարոն, չէ՞ որ Դուք ասացիք հանվել»: Սեփականատերը պատասխանում է. «Դե հիմա ո՞վ է մեզանից սրիկան, ե՞ս, որ հրամայում եմ, թե՞ Դուք, որ պատրաստ եք կատարել ցանկացած հրաման»:


Իսկ նմանները միշտ էլ շա՜տ են, լիքը… Հրամայիր, և անուղեղի նման կուռքի համար կկատարեն ամեն ինչ՝ ինչ հրամայի, պահանջի, ակնարկի… Անջատված, առանց մտածելու, խորհելու, առանց սեփական կարծիքի՝ նախիրի, հոտի, բոլուկի նման:

Դիտվել է՝ 6463

Մեկնաբանություններ