ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայկական իրականություն

Հայկական իրականություն
01.05.2024 | 08:51

Ինչպե՞ս և ե՞րբ քարտեզի վրա գոյացավ թվով 3 Ոսկեպար (Յուխարի Ասքիփարա, Ոսկեպար, Աշաղի Ասքիփարա) կամ 2 Բաղանիս (Բաղանիս, Բաղանիս Այրըմ):
Կամ` ինչպե՞ս և ե՞րբ գոյացան հայկական և ադրբեջանական անկլավները (էքսկլավները), այն դեպքում, երբ, ի սկզբանե, ՀԽՍՀ-ում և ԱԽՍՀ-ում անկլավներ (էքսկլավներ) չկային:
ՈՒրեմն, ԵՊՀ-ում կա Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, որը գործում է 1932 թ-ից, այսինքն` այն տարիներից, երբ ՀԽՍՀ-ն անկլավ չուներ, իսկ վերջինիս տարածքում էքսկլավներ չկային: ԵՊՀ-ի կայքից պարզում ենք, որ ֆակուլտետում, ի թիվս այլ աշխատանքների, կատարվել(ում) են գիտահետազոտական աշխատանքներ քարտեզագրության և գեոդեզիայի բնագավառում, իսկ արդյունքները պարբերաբար ներկայացվում են ՀՀ Կառավարության համապատասխան կառույցներին: Այլ կերպ ասած` ԵՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում աշխատում(ել) են քարտեզագրության ոլորտի փորձագետները:
Այժմ «քարտեզ»-ը Հայաստանում ամենաշրջանառվող բառն է: Սակայն, ի զարմանս հասարակության, ԵՊՀ-ի փորձագետները լռում են: Լռում է ֆակուլտետի դեկանը, լռում են քարտեզագրության ամբիոնի 16 աշխատակիցները: Վերջիններիս գոյության մասին մոռացել են նաև լրագրողները: Մեծ հաշվով, «փորձագետները» համապարփակ մոռացության ենթարկվելուն դեմ չեն, քանզի Ոսկեպարների կամ Բաղանիսների համար վերջիններս որևէ կերպ իրենց չեն վտանգի: Սա է հայկական իրականությունը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ.Գ.1
Լրագրողները չպետք է ԵՊՀ-ի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանին և քարտեզագիր- «փորձագետներին» անտեսեն: Հասարակությունը վերջիններիս վերաբերյալ շատ բան կիմանա:

Հ.Գ.2
ԵՊՀ-ում իրենց օրն են անցկացնում նաև Աստվածաբանության ֆակուլտետի դեկանն ու այսրոպեական ռեկտոր, միաժամանակ` հզոր աստվածաբան Հ.Հ.-ն:
Նրանցից անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ճի՞շտ են այն իշխանամերձ քարոզիչները, որոնք բարձրաստիճան հոգևորականներին «գործակալներ» են անվանում:

Հ.Գ.3
ԵՊՀ-ում պարզելու շատ բան կա:

Դիտվել է՝ 2331

Մեկնաբանություններ