ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայրենիքը կենարար հողն է, որը սնում և ուժ է տալիս

Հայրենիքը կենարար հողն է, որը սնում և ուժ է տալիս
29.03.2024 | 20:13

Չկա ավելի մեծ կեղծիք, քան փաշինյանական այն թեզը, թե «հայրենիքը պետությունն է»։ Ըստ այս թեզի՝ հայերի հայրենիքը տարբեր ժամանակներում եղել են Բյուզանդիան, Պարսկաստանը, Օսմանյան կայսրությունը, Ցարական Ռուսաստանը, և հայերը պետք է անվերապահորեն ծառայեին պետական այս կազմավորումներին։

Այնինչ, պետք է այս դեգեներատներին բացատրել, որ պետությունը դա քաղաքական ինքնակազմակերպման ձևն է, քաղաքական կազմակերպություն, որն առաջացել է հասարակական դաշինքի արդյունքում և նույն հիմնադիրների որոշմամբ կարող է փոխել իր ձևը կամ առհասարակ չեղարկվել այդ դաշինքը։ Իսկ Հայրենիքը այն աշխարհագրական տարածքն է, որտեղ ձևավորվել է տվյալ էթնոսը, որտեղ ձևավորվել են նրա լեզուն, մշակույթը, տոտեմները, որի հետ են կապված նրա առասպելները և այլն։ Այսինքն, այն աշխարհագրական տարածքը, որի հետ տվյալ էթնոսը կապված է հոգու և ոգու ամենանվիրական լարերով, և առանց որի տվյալ էթնոսի պատմությունը կոռոզիայի կենթարկվի։

Հայրենիքը կենարար հողն է, որը սնում և ուժ է տալիս, իսկ պետությունը՝ այն կազմակերպական ձևը, որը որպես գործիք է ծառայում տվյալ էթնոսի համար` իր տեսակը, իր ավանդույթները , իր մշակույթը, իր իդեալները, իր հայրենիքում ապրելու հավիտենականությունն ապահովելու համար։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 1342

Մեկնաբանություններ