ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մեր երկրին մեջ բոլոր չարիքները սկսել են Լևոնից».- Հակոբ Հակոբյան

«Մեր երկրին մեջ բոլոր չարիքները սկսել են Լևոնից».- Հակոբ Հակոբյան
24.03.2024 | 21:19

Հարյուրավոր տարիներ պետականություն չունեցանք. պատմությունով հետաքրքրված եմ և գիտեմ, որ հայերը ոչ մի ճիգ չեն արել վերականգնելու իրենց անկախ պետականությունը:

Այն, որ ասում են՝ Իսրալել Օրի, բան, նրանք ալ չեն փորձել պետականություն վերականգնիլ. նրանք փորձել են տերը փոխել՝ թուրքը երթա, ռուսը գա:

Հիմա ասում են` դարերով երազել ենք անկախ պետականություն՝ սուտ է:

Եթե մենք սրա երազողն էինք և ունեցանք, պիտի դողայինք նրա վրա, լավ պահեինք, հայերի առաջին գործը չպիտի ըլլար թողնիլ-փախնիլ երկրից. թե մի քաջ գործ ըրեցինք, այն եղավ, որ 2 մլն ձգեց, գնաց երկրեն:

Ինչո՞ւ պիտի երթային, հակառակը՝պետք է գային, չէ՞: Վատ երկրեն ու վատ բարքերեն փախան, սուտ անկախությունը նրանց չոգևորեց:

Ուրեմն չէին երազում, չէին ուզում անկախություն:

Այդպես են մշակել հայը. մենակ իր հարցերը լուծի, ուրիշներու հետ գործ չունենա. ահավասիկ, սա է այսօր մեր վիճակը:

88 թվին ով հրապարակում ճառ էր խոսում, արի’ ըսին՝ նախագահ ես:

Իսկ նախագահը ուրիշ բան է, ճառ ասելը՝ ուրիշ: Ահավասիկ, Լևոն Տեր-Պետրոսյանը, որը հրաշալի էր խոսում, և ես ալ շատ բարձր եմ գնահատում նրա հայերենը, բայց նա և իր ընկերները պատրա՞ստ էին արդյոք երկիր ղեկավարելու համար:

Լևոնը շատ մեծ սխալներ է արել:

Ես հիմա եմ ասում. ինչո՞ւ դուն՝ Լևոն, երկրորդ անգամ ներկայացար իբրև նախագահ, երբ մարդիկ քեզ չէին ընտրել. ինչո՞ւ դուն այն ժամանակ պատվավոր չհեռացար:

Ինչո՞ւ, դուն չգիտեի՞ր, որ մարդիկ քեզ չընտրեցին, որովհետև էլ չէին սիրում քեզ:

Նա իր երկրորդ ընտրություններին խարդախել է. Ինքը այդպես չաներ` իրեն չէին վռնդի:

Լևոնը տարիներով տնային կալանքի մեջ մնաց հենց այդ պատճառով:

Այդ խարդախությամբ նա իրեն է՛լ ավելի շատ վարկաբեկեց:

Սովետական պետության մեջ իշխանություն կար. Հայաստանը ուներ պետություն, ուներ իշխանություն և, վերջիվերջո, այդ մարդիկը պատահական մարդիկ չէին:

Սովետական ժամանակները հո պաշտոնները սովորական մարդոց չէ՞ին տալիս, որոշակի մակարդակի մարդկանց էին տալիս:

Լևոնը, երբ եկավ իշխանության գլուխ, պետք է իմանար, որ պետք չէր կտրել, պետք է շարունակություն պահեր:

Հիմա նորից եկել, ասում է` կներեք, որ Քոչարյանը բերեցի:

Եվ մտածում ես, ուրիշ բան չկա՞ր, Լևոն, քո շուրջդ ընկերներ չկայի՞ն, ինչո՞ւ նրանց չբերեցիր. ուրեմն դուն փոքրոգի մարդ ես:

Մեր երկրին մեջ բոլոր չարիքները սկսել են Լևոնից:

2012թ.

Գրաֆիկական նկարը՝ Հակոբ Հակոբյանի. «Ստրուկներով անկախ պետություն չի ստեղծվիր»

Սուսաննա Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 1720

Մեկնաբանություններ