Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ո՞վ է կանգնեցնելու ՔՊ-ի գործի գցած՝ «ազգային ինքնաոչնչացման մեքենան»

Ո՞վ է կանգնեցնելու ՔՊ-ի գործի գցած՝ «ազգային ինքնաոչնչացման մեքենան»
08.07.2023 | 16:07

Դաշտում առկա է մի դիսկուրս, որը թվում է երկրորդական, սակայն իրականում ամենևին էլ երկրորդական չէ։

Դա «լավ մասնագետի» դիսկուրսն է։

Շատ ընդդիմադիր հանրային գործիչներ ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջ են մղում այն թեզը, որ Հայաստանն այս արհավիրքից կարող են դուրս հանել միայն «լավ մասնագետները» (այս գաղափարի կողմնակիցներին պայմանականորեն կոչենք «գալըստուկիստներ»)։ Այս թեզն առաջին հայացքից շատ ճիշտ է թվում, քանի որ դիտարկելով ՔՊ-ականների «էլիտան»՝ անմիջապես նկատելի է, որ այնտեղ գերակշռում են անկիրթները, կիսագրագետներն ու փինաչիները։

-Տեսնու՞մ եք, - հաղթականորեն ասում են գալըստուկիստները,- ՔՊ-ականները երկիրը վարի են տվել, քանզի վատ մասնագետ են։ Պրոֆեսիոնալ չեն։ Հետևաբար երկիրը կարող են փրկել միայն լավ մասնագետները։

Մինչդեռ ավելի խորը հայացքը կնկատի, որ մեր խնդիրը ոչ թե այն է, որ ՔՊ-ականները տգետ որոշումներ են կայացնում, այլ որ նրանք որոշումներ են կայացնում՝ հիմք ընդունելով սխալ ելակետեր. հայկական շահի փոխարեն ելնում են արտաքին թշնամու շահից, իսկ իրավունքի ու արդարադատության շահի փոխարեն՝ ՔՊ-ի ու դրա արբանյակների շահից։

Հետևաբար, ՔՊ-ի գլխավոր խնդիրը ոչ թե գիտելիքն է, այլ արժեհամակարգը, իսկ դրա դեմ արդյունավետ կռիվ տալու թիվ մեկ գործոնը ԿԱՄՔՆ է և գաղափարական, հոգեբանական, հանրային-բարոյական ամրությունը։

Այլ կերպ, եթե ՔՊ-ի գործի գցած՝ «ազգային ինքնաոչնչացման մեքենան» կանգնեցվելու է, ապա դա ունակ են լինելու անել ոչ թե լավ մասնագետները, այլ «ռիսկով տղերքն ու աղջկերքը», որոնք կոփված են գաղափարապես ու հոգեպես, և որոնք հարկ եղած դեպքում ի վիճակի են լինելու դիմել անձնազոհության։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 2676

Մեկնաբանություններ