Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մինչ հայ հասարակությունը տարված է դրոշի այրման ակցիայով, Վաշինգտոնը ստիպում է Երևանին միանալ հակառուսական պատժամիջոցներին

Մինչ հայ հասարակությունը տարված է դրոշի այրման ակցիայով, Վաշինգտոնը ստիպում է Երևանին միանալ հակառուսական պատժամիջոցներին
16.04.2023 | 23:52

Որոշ աղբյուրների փոխանցմամբ` այդ հարցը քննարկվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՄՆ ֆինանսների փոխնախարար ՈՒոլլի Ադեյեմոյի հանդիպման ժամանակ: Հարցը օրակարգային է եղել նաև ԱՄՆ առևտրի նախարարի օգնական Թեա Քենդելլի մի քանի օր առաջ Երևան կայացած այցի ժամանակ:

Բնականաբար, որևէ պաշտոնական հաղորդագրության, ինչպես նաև հանդիպման արձանագրության մեջ չի նշվում պատժամիջոցային թեմատիկայի քննարկման մասին:

Պաշտոնական Երևանը սահմանափակվել է բացառապես հայ-ամերիկյան տնտեսական կապերին վերաբերող «հարցերի լայն շրջանակի» մասին հայտարարությամբ: Գրեթե նույն՝ ոչինչ չասող սահմանումն է կիրառել նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Մի քանի դիտարկում այս առթիվ.

1. Ռուսաստանը Հայաստանի առանցքային առևտրանտեսական գործընկերն է, որի նկատմամբ պատժամիջոցներին միանալը կհանգեցնի Հայաստանի տնտեսական կոլապսի:

2. Հակառուսական պատժամիջոցներին միանալը հանգեցնելու է լուրջ անվտանգային հետևանքների, որոնք հաղթահարելու համար Արևմուտքից մենք ստանալու ենք ընդամենը աջակցության խոսույթ: Բայց ոչ աջակցություն:

3. Հայաստանից ռուսական գործոնի դուրսմղման արդյունքում ձևավորվելու է ռազմավարական վակուում, որը լցվելու է ոչ թե արևմտյան, այլ առավելապես թուրքական ազդեցությամբ:

4. Հակառուսական պատժամիջոցներին միանալով՝ Երևանը վերջնականապես զրոյացնելու է հայ-իրանական հարաբերությունները, որոնք առանց այդ էլ վերջին տարիներին մեղմ ասած բացասական դինամիկա են դրսևորում:

5. Նման արկածախնդրությունը մեզ վերջնականապես դարձնելու է քվազի-պետություն, խամաճիկ որոշ արևմտյան էլիտաների ձեռքերում: Այն, ինչից այսօր բավականին հմտորեն փորձում է խուսափել նույն Վրաստանը:

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1660

Մեկնաբանություններ