«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Սրբազանը

Սրբազանը
16.03.2023 | 10:34

Ամեն օր ու ամեն ժամ լսելու խոսքեր, քանի դեռ չենք վերականգնել արդարությունը։ Հերոսների արյամբ սրբացած Հողը չպետք է թողնենք թշնամուն գերի, իսկ այն թշնամուն հանձնողների պատմական դատը մենք պետք է տեսնենք:
Այսօր, երբ բոլորիս էջերը կողողվեն այն նյութերով, թե իր հայտարարած ասուլիսի ժամանակ ինչ է ասում անհայրենիքը, նորից լսենք Տ.Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի այս խոսքերը
Նա Հայ Առաքելական սուրբ եկեղեցու այն հոգևոր հայրերից է, ում պատմության էջերում պիտի հիշեն որպես ազգային֊ եկեղեցական գործիչ, ով Ապրիլյան պատերազմի օրերին էլ, Արցախի դեմ սանձազերծված ու չավարտված պատերազմի ժամանակ էլ Խաչով ու զենքով ժողովրդի կողքին է։ Մեր ազգային-հոգևոր կյանքի սյուներից է Սրբազան Հայրը:
Գուցե հիմա շատերը չկարողանան տեսնել նրա իրական մեծությունը, բայց ինձ համար այդպես է լինելու միշտ:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ


Դիտվել է՝ 5860

Մեկնաբանություններ