Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

13-ը սեպտեմբերի, 1941 թիվ. Հրաչյա Քոչար (1910-1965), գրող

13-ը սեպտեմբերի, 1941 թիվ. Հրաչյա Քոչար (1910-1965), գրող
01.10.2022 | 09:27

Կասպիական ավազուտներով է անցնում մեր գնացքը: Գնում ենք «գերմանական ֆրոնտ»:
Անցանք Արարատյան դաշտով: Լուսաբաց էր: Ճահճուտներում թևերն էին թափահարում սպիտակ թռչունները, հեռագրասյուների վրա նստել էին բուերը և բաց աչքերով մեր երթն էին նայում, կարծես մտածելով.


-Ինչո՞վ եք զբաղվում: Իսկ մեզ համար, տեսեք, վեճ չկա...
...Անցանք Շիրակի դաշտով, անցանք Գուգարաց աշխարհով: Ամբողջ հայ ժողովրդի պեյզաժն աչքիս առաջն էր: Իսահակյանի և Թումանյանի աշխարհները, մեր հավերժական գագաթները...Մ՞իթե վերջին անգամ եմ տեսնում մեր չքնաղ երկիրը...
Արագ սլանում ենք դեպի պատերազմը. այնքան հեշտ է թվում. խաղ...
...Երրորդ օրն է, որ Ստալինո (Դոնեցկ) քաղաքում ենք՝ Դոնբասի կենտրոնում: Պատերազմի շունչը հասնում է մեզ: Այդ շունչը զգացինք դեռ ճանապարհին, երբ մեզ հանդիպեցին սանիտարական էշելոններ, որ վիրավորներ էին տանում, թևերից, ոտքերից զրկված երիտասարդ մարդկանց...
Դեռ սեպտեմբեր ամիսն է, բայց այնքան խիստ ցուրտ է, որ շինելներով մրսում ենք:
...Այսօր հաղորդվեց, որ գերմանացիները ճեղքել են Կիևի պաշտպանության գիծը և մի կողմից արվարձանների են հասել: Ծանր է դրությունը:


...Երեկ գիշեր բանակայիններից երկուսը հերթապահության ժամանակ խուճապի են մատնվել: Պատահաբար պայթել է մարտական նռնակը, և նրանք աղմուկ են բարձրացրել, կարծել են, թե գերմանացիներն են գրոհում:
Գնդի առաջ կանգնեցրել էին նրանց ու խոսում էին, խոսում...Զինվորական ատյան պիտի հանձնեն, իսկ նրանց կորոշեն գնդակահարել: Երկրորդ անգամն է, որ տեսնում եմ գնդակահարության պատժի սպասող մարդկանց: Նրանք հանգիստ են, չեն հավատում, որ իրենց արարքն այդքան ծանր է եղել:
Հիշեցի Օտյանի կախաղանի նկարագրությունը «Տասներկու տարի Պոլսեն դուրս» վիպակում: Հոգեբանական նմանություն կա:


(«Օրագրություն»)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 9887

Մեկնաբանություններ