Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Էս երկրների համակարգերը աշխատում են, մշակված և մտածված քաղաքականությունները ունեն պատասխանատուներ

Էս երկրների համակարգերը աշխատում են, մշակված և մտածված քաղաքականությունները ունեն պատասխանատուներ
24.07.2024 | 18:26

Ժամեր առաջ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Զախարովան և Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հաջիզադեն ենթատեքստային քաղաքական լեզվով, կարծես միմյանցից «անկախ» և շատ օպերատիվ, օրակարգ իջեցրեցին Հայաստանի և Ադրբեջանի բանակցային գործընթացը Մոսկովյան հարթակ տեղափոխելու հարցը: Զախարովայի պատասխանին կայծակնային արձագանք տվեց Ադրբեջանը: Էս երկրների համակարգերը աշխատում են, պաշտոնյաները տեղում են, մշակված և մտածված քաղաքականությունները ունեն պատասխանատուներ և ակտորներ, կա բյուրոկրատական ապարատ, որը հետևում է իր քաղաքական և անվտանգային շահի խորացմանը:

Հայաստանի իշխանությունը ոչ պրոբլեմ ունի, ոչ դարդ, ոչ զավթված և տարածքային ամբողջականությունը կորցրած կարգավիճակ, ոչ կորցրած Արցախ ու 120.000 փախստական արցախցի, ոչ պատերազմի վտանգ, ոչ բարձր կրիմինոգեն իրավիճակ երկրում, ոչ անվտանգային համակարգի ռեանիմացիայի խնդիր: Ոչ մի խնդիր չկա, մարդա 30 օրով արձակուրդ են վերցրել ու քշում են, իսկ էդ ընթացքում էս երկիրը ով, ուր, ոնց ու ինչքան ուզես քշումա:

Զարթնե՜ք, ձեր շուրջ եղած աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ փոփոխվել է, մինչ օրական քշած հեծանիվի կմ-ներն եք հաշվում: Ձեր ուղեղն էլ օգտագործեք մեկ-մեկ, միայն կուրատորների կողմից կազմված սեղմագիր ուղեցույցերով չի, հասկանալի է, որ նորը դեռ չեք ստացել:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6416

Մեկնաբանություններ