Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Դուք ձեզ համարում եք վերնախավ ու պետական բյուջեն մսխում եք ձեր մանկական երազանքներին համահունչ

Դուք ձեզ համարում եք վերնախավ ու պետական բյուջեն մսխում եք ձեր մանկական երազանքներին համահունչ
28.05.2024 | 20:13


Էսօր հղած ուղերձին մի հետաքրքիր տող էր ավելացրել Նիկոլը, որ կարդաց Սարդարապատում․ «Մեր խնդիրը, ըստ այդմ, մեր Հանրապետությունը մեր ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է, ոչ թե կենացներին, ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի կողմից թելադրվող շինծու տեքստին, այլ քաղաքացու, իրական մարդու, իրական ժողովրդի կարիքներին, նպատակներին համապատասխանեցնելը»:

Շատ ուշագրավ էր՝ ովքե՞ր են «իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբեր»-ը։ Ոնց մտածում եմ, ոնց գցում-բռնում եմ, էս մարդը դադարել է ուրիշների մասին խոսել և արդեն ուղիղ կամ նամյոկով խոսում է ինքն իր ու իր խմբակի մասին։

Դու մեկուսացած ես ոստիկանների պատի հետևում, քո թիմի հետ մի մութ սենյակում նստած, մտածում եք միայն ձեր մասին, լույսն անգամ վախենում եք միացնել, որ տեղներդ չերևա։ Դու ուր գնում ես, 5 վանկանի սիգնալ են տալիս, հետևիցդ, դեմիցդ գոռում են՝ դավաճան, քո տեղաշարժը, առօրյան թելադրում են Սրբազանը, ժողովուրդը․ կա՞ այլ մեկուսացած, բացի քեզնից։ Ես չեմ ճանաչում։

Թե ում երազանքին համապատասխան ես երկիրը սարքում, դա էլ ես խոսում էլի ձեր խմբակի մասին։ Դուք ձեզ համարում եք վերնախավ ու պետական բյուջեն մսխում եք ձեր մանկական երազանքներին համահունչ։ Ոստիկաններին սարքել ես ձեր ծառան, ստրուկը, ախռանիկը, բանդան։ Դրսում ու ներսում հսկում են ձեր ախռանիկ-բանդա-ոստիկանները, ինտերնետում պաշտպանում են ֆեյքերը, մեկ էլ՝ թվացյալ պետական ծառայողները։

Պետական ծառայողներին թելադրում եք ձեր ստատուսները դնեն իրենց պատերին ու ձեր պատերի դրածները լայքեն, հետո զանգում են ընդդիմադիրներին ու ասում, որ աջակցում են ակցիաները ու երազում են ձեզնից պրծնելու մասին։ Ոստիկանները հանդիպում են, ասում են՝ հըն, ախպեր, կարող ա՞ էսօր մի բան ստացվի, փոփոխություն լինի․․․

Դուք ձեր պատկերացումներին համահունչ վիճակ եք ստեղծել, որն ընդհանրապես կապ չունի ժողովրդի ու երկրի հետ։ Իհարկե, ժողովուրդը պետք է կերտի։ Հաստատ։ Իսկ ո՞ւմ հետ ա ժողովուրդը։ Քո՞։ Չէ՛։

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 4123

Մեկնաբանություններ