Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Երբ ձնագունդը ձևավորվեց՝ դրա գլորվելը ինքնաբերաբար է լինելու

Երբ ձնագունդը ձևավորվեց՝ դրա գլորվելը ինքնաբերաբար է լինելու
27.04.2024 | 13:43

Դուք չեք գտնելու այս իշխանության գեթ մեկ աջակից, երբ այս իշխանության դիրքերը սկսեն սասանվել: Դուք չեք գտնելու գեթ մեկ ագրեսիվ ոստիկան, երբ այս իշխանության դիրքերը սկսեն սասանվել: Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն:

Այս փուլում իշխանության փլուզումը սկսվելու է ոչ միայն իշխանության վրա ճնշման արդյունքում՝ փողոցից, այլ երբ իշխանության ներսում ևս սկսվի նրա ապալեգիտիմացումը: Դա անխուսափելիորեն հանգեցնելու է ռեսուրսների քայքայման թե՛ մարդկային, և թե՛ կադրային մակարդակներում, և սկսվելու է կառավարելիության խորը ճգնաժամ: Սա արագ խորացնելու ձևերից մեկը նաև հանրային ընդվզման, այդ թվում՝ խաղաղ և լեգիտիմ ուժի կիրառման ու ճնշման մեջ է,շարունակական ճնշման, պերմանենտ ճնշման, այլ ոչ թե մեկ և հուժկու:
Այդ ամենը հանգեցնելու է ուժային կառույցների՝ «ոստիկանություն, դատախազություն, քննչական և հատուկ ծառայություններ» իշխանապաշտպան գործունեության արդյունավետության բացարձակ անկման:
Սասանման գաղտնիքը ընդդիմացողների համբերատար և փոքր հաղթանակների մեջ է, որը ձևավորում է ձնագունդ, երբ այն ձևավորվեց՝ դրա գլորվելը ինքնաբերաբար է լինելու՝ փոքր ու պերմանենտ հաղթանակներով:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2114

Մեկնաբանություններ