ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արատավոր հոգեբանություն մը, որ նստել է մարդոց մեջ

Արատավոր հոգեբանություն մը, որ նստել է մարդոց մեջ
07.04.2024 | 08:52

Ինչպես մարդու տեսակ մը կա` հիվանդ մարդու (անունը չգիտեմ, պիտի հոգեբանի մը հարցնեմ), այնպես էլ ժողովուրդ մը. ուրեմն մարդ կա, որ իր ձախորդության համար չի ուզում որևէ բան անել` դուրս գալու իր ձախողված վիճակեն, այլ դրա համար մեղադրում է մեկ ուրիշի: Բայց երբ ասում ես` բայց քու պատասխանատվությունդ ի՞նչ է, դուն ինչո՞վ պատասխանատու ես, ասում է` հանցավորը ուրիշն է` գոնե ես կրնամ հայհոյել այդ մարդուն ու հանգստանալ: Էս հոգեբանությունը տարածվեցավ ամբողջ ժողովուրդին վրա` մեկ հոգիի կամ մի փոքր խումբի հետ կապել ամբողջ ձախորդությունը: Դա արդեն ցույց է տալիս այն արատավոր հոգեբանությունը, որ նստել է մարդոց մեջ, և դա պարզ մարդը չէ փողոցի, մտավորական մարդն է նաև: Եվ ուրեմն ես ոչ մեկ հույս ունիմ այդ մարդուն վրա, որ որևէ բան կրնա ընել այս երկրին համար: Մարդու տեսակ մը կա, որ եթե իրեն համաձայն չես, ուրեմն իրեն թշնամի ես, և չի ուզում քննարկել քեզի հետ որևէ բան:

Նկարիչ՝ Հակոբ Հակոբյան

Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 5018

Մեկնաբանություններ