Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Էդողանն ասաց, որ Արցախի նախադեպը չի հաջողվի իրականացնել Գազայում

Էդողանն ասաց, որ Արցախի նախադեպը չի հաջողվի իրականացնել Գազայում
01.11.2023 | 11:04

Էրդողանն ասել է, որ Գազայի բնակիչները կմեռնեն իրենց հողում, բայց Ղարաբաղի հայերի պես չեն լքի իրենց հայրենիքը:

Ինչ է նշանակում ասվածը և ում է ուղղված: Շատերը կարծում են, որ հայերին է ուղղված, կամ այդ խոսքերով հայերին փորձում է նվաստացնել:

Վստահ եմ, որ այդ խոսքերը մեզ չեն ուղղված, և շատ կարևոր է հասկանալ, թե ում են ուղղված, և դրանց տակ ինչ կա: Դա կարևոր է ըմբռնել, որպեսզի լավ հասկանանք, թե Արցախում ու Հայաստանում ինչ է կատարվել ու հիմա էլ ինչ է կատարվում:

Արցախի հայաթափումը եղել է միջազգային դավադրություն, որին մասնակցած ուժերը տարբեր սցենարնել են փորձել իրականացնել:

Ռուսաստանին պետք էր, որ հայերը գնան որոշ զիջումների, ու այնտեղ ռուսական զորք մտցվի, որքան հնարավոր է երկար ժամանակով, Արցախն էլ մնա կռվախնձոր, որը կապահովեր Ռուսաստանի երկարատև ներկայությունը Կովկասում: Հաշվի առնելով Ռուսաստանի թուլացումը՝ այդ եղանակով էին ցանկանում գնալ զիջումների:

Սակայն այլ բան էր պետք պայմանական Արևմուտքին: Պայմանական Արևմուտքին պետք էր Արցախի վերջնական հայաթափումը, որպեսզի Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, իսկ Իրանի հյուսիսում ադրբեջանական «Գազա» ստեղծվի, որը մշտապես սպառնա Իրանի գոյությանը, ինչի համար Հայաստանում իշխանության բերվեց գործող խմբավորումը, որը տարիներ ի վեր Արցախը զիջելու քարոզն էր տանում: Նաև, որպես երաշխիք, 2017-ին, «Ելք» դաշինքը հրապարակայնորեն ԵԱՏՄ-ից դուրս գալու օրինագիծ պատրաստեց ու ԱԺ-ում հանրային լսումներ կազմակերպեց: Դա հենց Արցախից հրաժարվել էր նշանակում, ու դա պետք է հրապարակային կերպով անեին՝ իշխանություն ստանալու համար:

Պայմանական Արևմուտքի ծրագրերի գլխավոր շահառուներից էր Իսրայելը, որի համար Արցախի հայաթափումը նաև նախադեպ էր նույն բանը Գազայում անելու համար: Այստեղ չխորանանք Գազայի դերի մասին, որը ոչ միայն մշտական սպառնալիք է Իսրայելի գոյությանը, այլև կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունի ապագա հնարավոր կոմունիկացիաների գծման գործում: Իմիջիայլոց, Արցախի ու հետո Սյունիքի նշանակությունն համադրելի է Գազայի հետ:

Ի՞նչ ասաց Էրդողանը: Էդողանն ասաց, որ այն աշխարհաքաղաքական կենտրոնը, որը նման ծրագիր է մշակել, Արցախի նախադեպը չի հաջողի իրականացնել Գազայում: Կհաջողվի, թե ոչ, կյանքը ցույց կտա, սակայն Էրդողանի խոսքերը հենց այդ ուժերին էին ուղղված:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2856

Մեկնաբանություններ