Ես դրա ասուլիսները չեմ դիտում։ Բայց կա մի հարց, որը այդպես էլ ոչ ոք լրագրողներից չտվեց։ Դա ՀԱՊԿ-ի հետ սկանդալներն էին, որոնք պլանավորած կերպով կատարվեցին, սկսած գլխավոր քարտուղարի հետկանչից, վերջացրած ՀԱՊԿ-ից ինչ-որ քաղաքական գնահատական կորզելու մեյմունությունից։
Նպատակը մեկն էր. Հայաստանը զրկել ՌԴ և ՀԱՊԿ-ի հետ դաշնակցային փոխօգնության պայմանագրերի կետերով նախատեսվող ռազմական օգնությունից` անդամ երկրի դեմ ագրեսիայի դեպքում։
Հիմա լիակատար անդաշնակից և խոցելի վիճակում հայտնված երկրի ժողովրդին մի գործակատար վախեցնում է, բա թե պետականությունը կկորցնեք,
բա թե մատաղ կլինի Հայաստանի հանրապետությունը։
Մի՛ հավատացեք Էրդողանի մտերիմին։
ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ պայմանագրերը դեռ ուժի մեջ են և ագրեսիայի դեպքում ՀՀ ազգային ժողովը ժողովրդի ճնշման տակ կդիմի դաշնակիցներին։
Խիզախ եղեք հայ մարդիկ, վստահ եղեք, որ ազգային ժողովի բոլոր ձրիակերները րոպե առաջ կգան քվեարկության, որպեսզի նրանք դիմեն դաշնակից երկրներին և կառույցներին։
Հայաստանը մենակ չէ։
Այն ունի դաշնակիցներ, որոնք ՀՀ ազգային ժողովի կողմից խնդրանքի դեպքում գործի կդնեն Դաղստանում, Կասպյան ավազանում, Հայաստանում տեղակայված զորքերը և ավիացիան։
Խիզախ և քաջ եղեք, մենք մենակ չենք։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ