ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Այն ի՞նչն է, ի՞նչը, որը ժողվարչապետին դրդում է տգիտության և...

Այն ի՞նչն է,  ի՞նչը, որը ժողվարչապետին դրդում է տգիտության և...
23.07.2023 | 11:49

«Նոր Հայաստանում» ժողվարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլը տգետ մարդ է, համեմատաբար վերջերս է հասկացել, որ Նիդեռլանդներն ու Հոլանդիան տարբեր երկրներ չեն, երաժշտության մեջ նախընտրում է մուղամ, գրականությունից էլ անտեղյակ է, բացի հայոց գրականությունից, որից մի քիչ տեղեկացված է ԵՊՀ-ում մի քանի տարի սովորելու և չավարտելու շնորհիվ, իսկ հայոց գրականությունը կաթիլ է օվկիանոսի մեջ, այսինքն՝ չի կարելի է գրագետ մարդ համարել դրա գիտակին, եթե այլ բան չի սովորել:

Բնականաբար, կերպարվեստից ավելի հեռու է «Նոր Հայաստանի» ժողվարչապետը, բայց պատմության ոլորտում դրա գիտելիքներն աղետալի են, ինչի մասին կխոսենք ստորև:

Սա, իհարկե, ողբերգություն է մի երկրի համար, որը կայացած չէ, որը չունի իր գլխավոր վահանը՝ խորքային պետությունը, իսկ եթե չկա այդ վահանը, յուրաքանչյուր ոք կարող է այդ պետությունը տանել որ ուղղությամբ ասես:

Եվ Փաշինյան Նիկոլը տանում է Հայաստանը ուր ուզի, տանում է իր ճաշակին, գիտելիքներին ու բարոյականությանը համահունչ, իսկ քանի որ զուրկ է այդ ամենից՝ տանում է ըստ անդրօվկիանոսյան վերադասի աշխարհաքաղաքական պարադիգմի:

Ֆրանսիական լրատվամիջոցի հետ հարցազրույցում Փաշինյան Նիկոլն ահագին հետաքրքիր բաներ ասաց, բացահայտեց իր հետագա պլանները, ավելի ստույգ՝ նոր հանձնարարականների կատարման իր մտադրությունը: Սա ասում է. եթե Ռուսաստանն իր ներքին պրոբլեմների հետևանքով ստիպված դուրս գա տարածաշրջանից, իսկ այդ պրոբլեմները կան, մենք կմնանք թուրքերի հետ

մեն-մենակ, ինչպես 1915-ին, երբ Ռուսաստանը, ըստ Փաշինյան նիկոլի, քայքայված էր, պատերազմի մեջ, ստիպված դուրս եկավ տարածաշրջանից, ինչի արդյունքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը: Հիմա ես կասեմ, թե ինչ էր իրենից ներկայացնում Ռուսաստանը 1915-ից մինչև չարաբաստիկ փետրվարը` 1917 թվականի:

Քանի որ ուղղափառ կայսրության քաղաքականության սուբստանցը բարոյականությունն է, ի տարբերություն անգլոսաքսերի, որոնց քաղաքականության սուբստանցը պարազիտությունն է (որից արդեն կբխեն և՛ «բառիգությունը», և՛ ցեղասպանությունների անհրաժեշտությունը, և՛ ստրկավաճառությունը, և՛ քաոս սերմանելը աշխարհով մեկ, այլ հանցանքները մարդկության և մարդկայնության դեմ), կայսր Նիկոլայ Երկրորդը պատերազմ հայտարարեց իր զարմիկին՝ Գերմանիայի կայզեր Վիլհելմ Երկրորդին:

ՈՒղղափառ սերբերին փրկելու համար, այլ նպատակ չէր հետապնդում, ի տարբերություն անգլիացիների, որոնց կյանքի իմաստը վերջին հարյուրամյակներում և առ այսօր ռուս-գերմանական դաշինքի կայացման բացառումն է եղել: Եվ այս կապակցությամբ մի քանի փաստ հիշեցնեմ, որոնք անգամ արևմտական գրանտակերները չեն կարողանա հերքել:

ՈՒրեմն, Նիկոլայը պատերազմ մտնելու հաջորդ օրը ռուսական բանակի գերագույն գլխավոր հրամանատար նշանակեց իր հոր հորեղբոր տղային՝ մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչին:

Այսինքն, իր լիազորությունները զիջեց՝ ընդառաջ գնալով արքունիքի խնդրանքին, որպեսզի, Աստված չանի, ռազմաճակատում անհաջողությունների դեպքում հանկարծ կայսրական հեղինակությունը չտուժի:

Կովկասյան ռազմաճակատի գլխավոր հրամանատարը գեներալ Վորոնցով-Դաշկովն էր, շտաբի պետը՝ գեներալ Յուդենիչը:

Այնուամենայնիվ, Նիկոլայ Երկրորդը չէր կարող լրիվ անմասն մնալ պատերազմից և 1914-ի նոյեմբերին ինսպեկցիայով ժամանեց Թիֆլիս (հետաքրքիր մանրուք. Թիֆլիսի կայարանում կայսրը դեմ-դիմաց հանդիպում է ապագա մարշալ Բաղրամյանին, որն այդ ժամանակ կուրսանտ էր, և հայացքների այդ վայրկենական փոխանակումը հավերժ մնաց Բաղրամյանի հիշողության մեջ), հետո եկավ Ալեքսանդրապոլ ու Կարս (այդ արանքում հանդիպեց նաև Ամենայն Հայոց կաթողիկոսին), որտեղ նրան զեկուցվեց լայնածավալ աշխատանքների մասին, որոնք հետագայում վերածվեցին թուրքական ցեղասպանության Սարիղամիշում. 1915-ի հունվարյան առաջին օրերին Յուդենիչը ջարդուփշուր արեց Էնվեր փաշայի 90 հազարանոց բանակը:

Շատ քչերը փրկվեցին:

Այդ քչերի թվում էր, ցավոք, նաև Էնվեր էֆենդին: Թուրքական 3-րդ բանակի կորուստները Էնվերի գլխավորությամբ այսպիսին էին. 25 հազար սպանված ռազմի դաշտում, 30 հազար ցրտից սատկած, 15 հազար գերի, այսինքն, 90 հազարանոց բանակի համար վատ արդյունք չէր, ինչի շնորհիվ Յուդենիչը հունվարի վերջին նշանակվեց Կովկասյան բանակի գլխավոր հրամանատար:

Հենց 1915-ին նշմարվում էր աշխարամարտի արդյունքը, և Նիկոլայ Երկրորդը գերագույն գլխավոր հրամատարի պաշտոնից ազատեց հորեղբորը և նշանակեց ինքն իրեն: Այսինքն՝ ռուսական բանակը փառահեղ հաղթանակների մեջ էր, կայսրին որևէ հեղինակազրկում չէր սպառնում: Հավելեմ, որ ադմիրալ Կոլչակը արդեն 1915-ին դեսանտ էր պատրաստում հատուկ Ստամբուլի և նեղուցների համար, իսկ անգլիացիների և ֆրանսիացիների հետ եռակողմ համաձայնություն ստորագրվեց առ այն, որ պատերազմում հաղթանակի դեպքում Ստամբուլ քաղաքը և նեղուցներն անցնում են Ռուսաստանին:

Գալիս է 1916 թվականաը, և գեներալ Յուդենիչը ևս մեկ թուրքական ցեղասպանություն է կազմակերպում, այս անգամ՝ Էրզրումում: Կորցնելով ընդամենը 2.2 հազար զինվոր՝ ռուս գեներալը թափում է ևս 53 հազար թուրքի անմեղ արյուն, պլյուս 13 հազար անմեղ թուրք գերի: Յուդենիչը Էրզրումի սպանդից հետո ազատագրում է Տրապիզոնը: Այդ ընթացքում լուրջ աշխատանքներ է ծավալում հայերին ջարդից փրկելու ուղղությամբ, օրինակ, Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքը փրկվում և Ռուսաստան է տեղափոխվում հենց Յուդենիչի զորքերի ջանքերով:

Այդ նույն 1916-ին՝ հունիսի 4-ին, մեկնարկում է գեներալ Բրուսիլովի օպերացիան Եվրոպայում, որի ընթացքում բնաջնջվեցին գերմանա-ավստրիական զորքերը. 1.5 միլիոն զոհ ունեցան դաշնակիցները, ազատագրվեցին Գալիցիան և Բուկովինան, և այդ փայլուն օպերացիան պատմության մեջ մնաց որպես Բրուսիլովյան ճեղքում (Брусиловский прорыв):

Ես ընդամենը նկարագրեցի պատմական իրադարձությունների շարք, չորուցամաք, առանց մեկնաբանությունների:

Հիմա, այն ի՞նչ է ինչը, որը ստիպում է ժողվարչապետ փաշինյանին եզրակացնել, որ 1915-ին Ռուսաստանի վիճակը լավ չէր, տարածաշրջանից հեռացավ, մեզ էլ թողեց դեմ դիմաց թուրքերի հետ:

Համաշխարհային պատերազմում հաղթող տերություն էր, ներքուստ մոնոլիտ և ուժեղ, ու՞ր կամ ինչու՞ պիտի հեռանար: Պատասխանը, իհարկե, հետևյալն է.

տգետ է Փաշինյան Նիկոլը, պատմությունից և ամեն ինչից անտեղյակ, բայց ամենագլխավորը՝ ամերիկյան գործակալ է ժողվարչապետը, և այս տգիտությունը դրսևորելիս նա պարզապես կարևորագույն հրահանգ է կատարում՝ հող է նախապատրաստում ՀԱՊԿ-ից դուրս գալու, ռուսների հետ հարաբերություն խզելու և ընդհանրապես Ռուսաստանն այս տարածաշրջանից դուրս դնելու համար: Եվ դրա հարցազրույցի մեխը հայ ժողովրդի համար, իբր, ավելի կայուն անվտանգության երաշխիքների ապահովումն էր: Եվ առաջիկայում, մոտ օրերս, նա արդեն բացեիբաց կխոսի և կհամոզի նախրին, թե՝ ժողովուրդ ջան, все-таки ավելի ապահով է

Հյուսիս-ատլանտյան դաշինքը, все же ավելի կայուն է Միացյալ Նահանգները և այլն, և այլն:

Եվ որպեսզի չենթարկվենք 1915-ի փորձությանը, եկեք ռուսներին շնորհակալություն հայտնենք և դուրս հրավիրենք մեր 29 800 ք/կմ տարածքից:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. 1

Բայց Ռուսաստանը իսկապես սկսեց քայքայվել 1917-ի փետրվարին՝ Փաշինյան Նիկոլի մուրազին համահունչ: Մոսկովյան օլիգարխաթը, որը երկիր պահողն էր, աշխատատեղ ստեղծողն ու բյուջե ապահովողը, ձանձրացավ Պետերբուրգի ձրիակեր արիստոկրատիայից, որի առկայության պայմաններում մոսկվացիներն իրենց երկրորդ սորտի մարդ էին զգում: Տարրական մարդկային նախանձ. մոսկվացիներն ասում էին՝ մենք ենք կայսրությունը պահում, բայց թագավորին 100 մետրից չենք կարող տեսնել, այնինչ ձրիակեր արիստոկրատները, երկու կոպեկ գրպաններում չունենալով, ամեն օր Նորին մեծության հետ շամպայն են խմում, ուրեմն, ռադ անենք թագավորին, իսկ արիստոկրատներին ցույց տանք իրենց տեղը: Անգլիացիք ու ֆրանսիացիք էլ, տեսնելով, որ պատերազմը ավարտին է մոտենում և ստիպված են լինելու ռուսներին զիջել Ստամբուլը նեղուցներով, թևութիկունք դարձան մոսկովյան օլիգարխատին, ինչի արդյունքը եղավ Փետրվարյան հեղափոխությունը, որը հզոր կայսրությունը արևմտականների գլխավորությամբ ծնկի բերեց:

Հ.Գ. 2

Ժողվարչապետի ոչ մի բանից չեմ զարմանում, բայց այդ հարցազրույցում մի բան ասաց, որ անգամ ես ապշեցի: Ասում է, թե Պրիգոժինի խռովության օրը տասնյակ վերլուծականներ է ստացել իր ուղեղային կենտրոններից, որոնզ եզրահանգումն այն էր, որ Պրիգոժինի ֆոկուսը… 1915-ի սցենարն է հայերի համար: Դե, արի ու դիմացիր, արդեն չգիտես՝ ծիծաղե՞ս, լացե՞ս, թե՞ գժվես...


Լուսանկարներում՝

1. Ռուս զինվորները թուրք դիակներով լի հանքի վրա,

2. Ցրտից սատկած թուրք զինվորները

Դիտվել է՝ 3847

Մեկնաբանություններ