2000 թ. հունվարի 19-ին` գիշերային ծանր հերթապահությունը հանձնելուց հետո, Տիգրանն ընկերների հետ գործուղվեց Արցախ։ Եղանակը անբարենպաստ էր և վտանգավոր թռիչքի համար։ Արհամարհելով բնության արհավիրքը` թռան վիրավոր զինվորներին օգնության և Սիսիանի լեռներում հայտնվեցին ձյունամրրիկի մեջ...
Թե’ օդաչուները, թե’ բժիշկները առաջադրանք էին կատարում։
Դեռևս դարեր առաջ էր հաստատվել, որ գիտակցված մահն անմահություն է, և միշտ հոգով ուժեղներն են գնում իմացյալ մահվան...
Դժվար է վերծանել կյանքի ու մահվան առեղծվածը. անձնազոհության մեջ հաղթում է կյանքը...
2000 թ. մայիսի 9-ին ծնվեցին Տիգրանի զավակները` Լիլիթն ու Տիգրանը:
Շնորհավորում եմ Լիլիթի և Տիգրանի ծննդյան տոնը:
Նրանք հոր արժանի զավակներ են, Լիլիթը շարունակում է հոր մասնագիտությունը: Եվ տակավին ուսանող 44-օրյա պատերազմի ընթացքում հոսպիտալից դուրս չէր գալիս, օգնում էր ինչով կարող էր:
Ես հպարտ եմ իմ թոռներով, որ մեծացան, խելացի են և հայրենասեր: ՈՒնեն իրենց տեղը կյանքում:
Բայց այսուհետ ոչ մի երեխա թող անհայր չմեծանա:
Մաղթում եմ` իրականացրեք ձեր բոլոր երազանքները, դա էլ կդառնա ձեր հաղթանակը:
Խաղաղություն և անվտանգություն մեր երկրին։
Ժաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ