Այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե «Ժառանգություն» կուսակցությունն այնքան անդամներ չունի, որ կարողանա տեղամասային ընտրական հանձնաժողովներում` ՏԸՀ-ում, սեփական տեղերը լրացնել: Մեզ հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը հավաստիացրեց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: «Բոլոր տեղերի համար էլ բավարար անդամներ լինելու են: Դա սադրանք է, փոքրիկ «մուտիլովկա»: Այս պահին նման խնդիրները գրեթե լուծված են, մնում է վերջին անգամ մարդկանց հետ ճշգրտել, որպեսզի հետագայում փոփոխությունների խնդիր քիչ լինի, և յուրաքանչյուրը հարմար տեղում լինի: Այդքան բան»,-հավելեց Ստեփան Սաֆարյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ