Թեև կառավարությունը հաստատեց 2013-ի իր գործունեության ծրագիրը, այնուհանդերձ, այն դեռևս կլրամշակվի։ Առաջիկա երկու օրերին նախարարներին լուրջ աշխատանք է սպասում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ նրանք իրենց դիտողություններն ու առաջարկները պետք է ներկայացնեն 2013-ի կառավարության գործունեության ծրագրի վերաբերյալ։ Հետաքրքիր է, գնալով ավանդույթ է դառնում ծրագրեր հաստատելը, նոր հետո առաջարկություններն ու դիտողությունները հաշվի առնելը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ