Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դիտարկմամբ, եթե ընտրությունների երկրորդ փուլ չլինի, ուրեմն երկիրը ժողովրդավար չէ: Ընտրությունները կարող են առաջին փուլով ավարտվել, եթե բոլորը կանգնեն Հայրիկյանի կողքին: «Ես առաջնորդվելու եմ ծրագրերով: Առկա հիմնական թեկնածուները եղել են իմ դեմ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում: Նրանցից որևէ մեկին չեմ առանձնացնում, նրանց մրցակից չեմ համարում: Ես նրանց համարում եմ իմ ընկերները, ովքեր փառասիրական և այլ դրդապատճառներից ելնելով մոռացության են մատնում իրենց անցած պատմական ճանապարհը»,-ասաց նա:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ