ՀԱԿ-ը տարածել է հայտարարություն, որ «ստեղծված իրավիճակում անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը և որևէ առաջադրված թեկնածուի պաշտպանելը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը»:
ՀԱԿ-ը ներկայացրել է նաև իր դիրքորոշման մի շարք հիմնավորումներ, որոնցից և ոչ մեկը չի պատասխանում այն հարցին, թե թվարկված փաստերը նո՞ր են բացահայտվել և եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվեր, «ստեղծված իրավիճակն» ա՞յլ էր լինելու: Ամբողջ հայտարարության ամենակարևոր, միտքը, թերևս այն է, որ ոչ մեկի թեկնածությունը չպաշտպանելով` ՀԱԿ-ը չի պաշտպանում Հրանտ Բագրատյանի թեկնածությունը: Ինքը` Բագրատյանը որևէ մեկնաբանություն չի տվել ՀԱԿ-ի հայտարարությանը: