Կառավարության որոշմամբ արտաքին գործերի նախարարության շենքը կվերավաճառվի Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպած աճուրդում: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը բացատրել է, որ որոշումը պայմանավորված է գործարքի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ և նպատակահարմար է համարվել շենքը ձեռքբերած «Տանգո» ՓԲԸ-ի հետ նոր համաձայնագիր կնքել` ավելի բարձր արժեք սահմանելու համար: