Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

ՀԱԿ-ի՞ն էլ է հուշագիր պետք

ՀԱԿ-ի՞ն էլ է հուշագիր պետք
05.11.2012 | 16:58

Քաղաքական դաշտի սպասողական տրամադրություններին զուգահեռ քաոսային իրավիճակ է ներկուսակցական մակարդակում: Թերևս, ամենահանդարտը իշխող կուսակցությունում է, որովհետև գիտեն` ումով, ինչպես են գնալու ընտրությունների: Ընդդիմադիր բևեռում, մասնավորապես ՀԱԿ-ում, այնքան են սրված հարաբերությունները, որ աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը: ԲՀԿ-ի հետ համագործակցության անհրաժեշտության արձանագրումը որոշ կոնգրեսականների կտրուկ որոշումների առիթ է տվել: Ավելին, վերջիններս այլևս չեն թաքցնում, որ ՀԱԿ այլևս գոյություն չունի, ու չկա այնտեղ ներգրավված կուսակցությունների համագործակցության որևէ փաստաթուղթ: Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, այսօր երկընտրանքի առջև է կանգնել՝ համագործակցել ԲՀԿ-ի հետ և ունենալ քաղաքական ռեսուրսի, համակիրների հերթական մեծ կորո՞ւստը, թե՞ հրապարակավ խզել բոլոր կապերը ԲՀԿ-ի հետ և պահպանել ՀԱԿ-ից դեռ մնացած «բեկորները»: Իրավիճակի նման ձգձգումը, ըստ մեր աղբյուրի տեղեկությամբ, փաստում է, որ ՀԱԿ-ի առաջնորդը դեռ չի կարողանում այս երկու տարբերակները նժարի վրա դնել, հասկանալու համար` ո՞րն է ավելի «ծանր»: Սրան նպաստում է նաև ԲՀԿ-ի անհստակ կեցվածքը՝ իշխանության «գի՞րկն» է վերադառնալու, թե՞ ընդդիմության «փշոտ» ճամփան է ընտրելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ