Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Զարմացնում է ընդդիմության բուռն արձագանքը

Զարմացնում է ընդդիմության բուռն արձագանքը
03.11.2012 | 15:26

Անկեղծ ասած ինձ համար անհասկանալի է ընդդիմության բուռն արձագանքը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե գալիք նախագահական ընտրություններում ֆավորիտ թեկնածուն լինելու է հենց գործող նախագահը: Ցանկացած նախընտրական փուլում զանազան փորձագետներ, վերլուծաբաններ, ինչպես նաև քաղաքական գործիչներ, ընդհանուր քաղաքական դաշտի վերլուծություն են կատարում, ինչի արդյունքում որոշակի քաղաքական կանխատեսումներ և հայտարարություններ են արվում: Դա ընդունված միջազգային քաղաքական պրակտիկա է:
Հարգելի ընդդիմադիր ակտիվիստներ և գործիչներ, մի խառնվեք իրար, Էդուարդ Շարմազանովի ասածն ընդամենը քաղաքական գործչի արած օբյեկտիվ փաստերի սուբյեկտիվ վերլուծության արդյունք է, ինչն ամենևին էլ չի ներկայացվում որպես կատարված փաստ կամ իրողություն:
Հետաքրքրական է, սակայն մեկ այլ բան, երբ նույն ԲՀԿ-ն վստահաբար հայտարարեց, թե խորհրդարանական ընտրություններին «50+1» ձայն է հավաքելու, մեր սուրբ ընդդիմությունը, չգիտես ինչու, բուռն կերպով չարձագանքեց այդ փաստին (տեսնես ինչու): Էլ չեմ ասում`խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի հնչեցրած հիմնական գաղափարը. «Եթե մենք չհաղթենք ընտրություններում, ուրեմն դրանք կեղծված են», որը հետո վերածվեց հետևյալի. «Մենք չենք հաղթի ընտրությունները, ուստի դրանք կեղծված են»: Այսինքն` ընտրություններից առաջ միանշանակ հայտարարություններ անելու դասական օրինակը առաջին հերթին հենց Էդուարդ Շարմազանովին «քլնգողներինն է»:


Նանա ԳՆԴՈՅԱՆ
1. Հ.Գ.- Երկակի ստանդարտների ջանը սաղ լինի:
2.Հ.Գ.- Հատուկ ՀԱԿ ակտիվիստների համար` Խաչակիր կարիերիստ ՀՀԿ-ական չեմ, Շարմազանովից էլ փող չեմ ստանում:

Դիտվել է՝ 2472

Մեկնաբանություններ